Loading...

Articles

Երևանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են պարալիմպիկ մարզիկներն ու մասնակիցները

19:16, Saturday, 08 October, 2016
Երևանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են պարալիմպիկ մարզիկներն ու մասնակիցները

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել մեր համաքաղաքացի-պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների ամենամյա տոնական երթը:

Միջոցառման կազմակերպիչները հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով և հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք, ընթացքում ողջույններ հղելով տոնական միջոցառումների մասնակիցներին, երևանցիներին ու քաղաքի հյուրերին` այս կերպ իրենց մասնակցությունը բերելով 2798-ամյա մեր քաղաքի տոնական միջոցառումներին և հաստատելով այն գաղափարը, որ Երևանը բոլորինն է և գնալով դառնում է էլ ավելի մատչելի ու հասանելի բոլորի համար: Արդեն քաղաքապետարանի մոտ պարալիմպիկ մարզիկներին ողջունել ու Երևանի տոնի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1507 | 0 | 0
Facebook