Loading...

Articles

Գիտեք.....

10:42, Thursday, 04 February, 2016
Գիտեք.....
     Գիտեք այս կյանքում հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ում նվիրվում ենք ու չենք կարող պարզապես առանց իրենց գոյատևել ու ապրել: Բայց շփումների ընթացքում այնպես է լինում, որ այդ մարդկանցից` բոլորը, հեռանում են կամ կորչում մեր կյանքից առհավետ . մնում է պարտադիր մեկը, ով իսկապես մնայուն է մեր կյանքում, ով միշտ մեր կողքին է ու կլինի ամեն` թե ուրախ, թե տխուր, պահի: Գիտեք ամենահաճելին այն է, երբ մեր աչքերը բացվում են առավոտ լուսո ու զգում ենք մեզ երջանիկ միայն այն հասարակ մտքից, որ մենակ չենք: Գիտեք, երբ ունենք այս կյանքում ամեն ինչ, ամեն ոք` լի ու լի ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, բայց միևնույնն է մեր մտքերը զբաղված են միմիայն այն մի անձնավորության ուղղությամբ, ում համար որ ապրում ենք և ով ապրում է մեզ համար: Գիտեք ինչ հաճելի է, երբ կանգնում ենք հայելու դիմաց ու նայելով ինքներս մեր աչքերի մեջ, տեսնում ենք այն միակին ով կա մեզ համար, երբ ժպիտն անսպառ է մեր դեմքից, համոզվում ենք որ մի անձնավորության շնորհքն է արտացոլում մեր հայացքների մեջ: Իսկ գիտեք ինչ ցավոտ է, երբ այդ մարդը միշտ մեր կողքինն է, բայց միևնույն ժամանակ չկա .....
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3578 | 0 | 0
Facebook