Loading...

Articles

ՍԵՆՍԱՑԻԱ. Ադրբեջանցիները 35 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

17:51, Thursday, 30 April, 2015
ՍԵՆՍԱՑԻԱ. Ադրբեջանցիները 35 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ 35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի ապրիլի 24-ին համայն հայությունը և ողջ քաղաքակիրթ աշխարը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դրա շրջանակներում լույս տեսան մի շարք նոր հետազոտական աշխատություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, մի շարք երկրների խորհրդարաններում քննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, ընդունվեցին օրինագծեր ևն:
     Անցել է արդեն շուրջ 100 տարի ժամանակ, սակայն թուրքական կառավարության դեմքը, կարծես, չի փոխվել: Թուրքական կառավարությունը շարունակում է առաջնորդվել մերժողական քաղաքականությամբ` չընդունելով Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիային այս հարցում մեծապես աջակցում է «կրտսեր եղբայրը» ` Ադրբեջանը, որը սակայն մոռանում է, որ 35 տարի առաջ փաստացի (համենայն դեպս գոնե գիտական մակարդակով) ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» -ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է. «…Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին: 1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600 հազ. հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300 հազ. Հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում…»: Մեջբերման մեջ հստակորեն վկայվում է Հայոց ցեղասպանության իրողության, 1.5 մլն հայի ոչնչացման, հայերի հայրենազրկաման մասին, իսկ տեղի ունեցածը որակվում է որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
     Ստորև ներկայացնում ենք 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» -ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստի պատճենը և գրքի գլխավոր խմբագրակազմը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4754 | 0 | 0
Facebook