Մայիսի 14-16-ը Իջևանում անցկացվեց ՀՀ ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին նվիրված հանրապետական սիրողական 2-րդ մրցաշարը:
Մայիսի 16-ին, Իջևանի "ԱՐՆԱՐ" մարզադաշտում կայացավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը` "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ" - "Երևան": Խաղն ավարվեց երևանցիների հաղթանակով: Հանդիպման ավաևտից հետո սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ" թիմին գավաթն ու արծաթե մեդալները հանձնեցին հայկական ֆուտբոլի լեգենդներ Սամվել Պետրոսյանն ու Լևոն Յաբլուկյանը:
"Երևան" թիմին պարգևատրեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը և "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը:
Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքեյանը, ով ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանի կարևոր դերակատարումը հայկական պետականության կայացման գործում և շնորհավորեց Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի համար:
Մրցաշարի լավագունները պարգևատրվեցին պատվոգրերով հուշանվերներով և Ֆելիքս Բախչինյանի "Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը" գրքի մեկական օրինակներով: Մրցաշարի լավագույններ ճանաչվեցին. դարպասապահ - Կարեն Մելիքբեկյան-"ՆԻԿԱՐՄ-97", պաշտպան - Գարիկ Զիլաբյանը - "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ", կիսապաշտպան - Աշոտ Գասպարյանը - "Չարենցավան", հարձակվող - Նարեկ Մակարյանը, ռմբարկու - Մաթևոս Երեմյանը, մարզիչ - Լևոն Յաբլուկյանը - /երեքն էլ "Երևան"/: Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի շնորհակալագրով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: