Идет загрузка...
Сегодня:  Среда, 27 Марта, 2019 года

Статьи

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 2-ՐԴ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԻՋԵՎԱՆՈՒՄ

20:18, Пятница, 17 Мая, 2013 года
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 2-ՐԴ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Մայիսի 14-16-ը Իջևանում անցկացվեց ՀՀ ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին նվիրված հանրապետական սիրողական 2-րդ մրցաշարը:
     Մայիսի 16-ին, Իջևանի "ԱՐՆԱՐ" մարզադաշտում կայացավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը` "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ" - "Երևան": Խաղն ավարվեց երևանցիների հաղթանակով: Հանդիպման ավաևտից հետո սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ" թիմին գավաթն ու արծաթե մեդալները հանձնեցին հայկական ֆուտբոլի լեգենդներ Սամվել Պետրոսյանն ու Լևոն Յաբլուկյանը:
     "Երևան" թիմին պարգևատրեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը և "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը:
     Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքեյանը, ով ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանի կարևոր դերակատարումը հայկական պետականության կայացման գործում և շնորհավորեց Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի համար:
     Մրցաշարի լավագունները պարգևատրվեցին պատվոգրերով հուշանվերներով և Ֆելիքս Բախչինյանի "Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը" գրքի մեկական օրինակներով: Մրցաշարի լավագույններ ճանաչվեցին. դարպասապահ - Կարեն Մելիքբեկյան-"ՆԻԿԱՐՄ-97", պաշտպան - Գարիկ Զիլաբյանը - "ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ", կիսապաշտպան - Աշոտ Գասպարյանը - "Չարենցավան", հարձակվող - Նարեկ Մակարյանը, ռմբարկու - Մաթևոս Երեմյանը, մարզիչ - Լևոն Յաբլուկյանը - /երեքն էլ "Երևան"/: Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի շնորհակալագրով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ԵՊՀ ԻՄ թիմը
ԵՊՀ ԻՄ թիմը
անվանի ֆուտբոլիստ Սամվել Պետրոսյանը պարգևատրում է ԵՊՀ ԻՄ թիմին
անվանի ֆուտբոլիստ Սամվել Պետրոսյանը պարգևատրում է ԵՊՀ ԻՄ թիմին
լավագույն ռմբարկու Մաթևոս Մակարյան
լավագույն ռմբարկու Մաթևոս Մակարյան
լավագույն հարձակվող Նարեկ Մակարյան
լավագույն հարձակվող Նարեկ Մակարյան
լավագույն դարպասապահ Կարեն Մելիքբեկյան
լավագույն դարպասապահ Կարեն Մելիքբեկյան
Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
3289 | 0 | 0
Facebook
COMMENT.am