Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեմ եմ այն ամենին, ինչ կատարվում է, որովհետև ցուցարարներին շարքում տեսել եմ նաև հոգեգալստականներ և այլ աղանդներին հարող անձանց

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
14:39, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Դեմ եմ այն ամենին, ինչ կատարվում է, որովհետև ցուցարարներին շարքում տեսել եմ նաև հոգեգալստականներ և այլ աղանդներին հարող անձանց
     Ուզում էի լուռ մնալ ու չխոսել վերջին օրերի հետ կապված դեպքերի մասին, բայց սրտիս ցավը թույլ չտվեց, երբ 13.06.2018թ. պատահաբար անցնում էի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքով և որոշեցի մոտենալ հանրային քննարկման մասնակիցներին, քանի որ նրանց մեջ տեսա ինձ հարազատ շատ մարդկանց: Երբ ինձ ողջունեցին ու ասեցին, ուրախ են, որ ինձ տեսնում են իրենց շարքերում, ես ասեցի, որ իմ ներկայությունը դեռ համաձայնություն չէ: Պատասխանիցս հետո հաջորդեց իմ մոտիկ մարդկանց խեթ հայացքները, կարծես ես թշնամի լինեի: Այո, որպես ՀԱԵ զավակ, ես դեմ եմ այն ամենին, ինչ կատարվում է, որովհետև ցուցարարներին շարքում տեսել եմ նաև հոգեգալստականներ և այլ աղանդներին հարող անձանց, ովքեր ընդհանրապես կապ չունեն մեր Լուսավորչահաստատ Եկեղեցու հետ: Դա նույնն է, երբ իմ ընտանիքում խնդիրներ լինեն, բայց հարևանս գա ու պահանջներ ներկայացնի: Բնականաբար, վեջինս կառաջացնի իմ զայրույթը և հիասթափությունը: Վստահ եմ` բոլոր նորմալ մարդկանց մոտ էլ այդ զգացողությունը կլինի:
     Ինձ հարցնում են, թե ինչու չես մասնակցում Հայրապետի դեմ ընթացող ցույցերին, բայց Սերժի դեմ ակտիվ էիր: Պատասխանս մեկն է` Սերժին ընտրողը ես եմ եղել /ժողովուրդը/, ով հիասթափեցրել է ինձ ու հուսախաբ արել, իսկ Կաթողիկոսին ընտրողը ես չեմ, այլ հոգևորականներ, հետևաբար դա իմ գործը չէ, այլ նրանց, բացի դրանից ես ինձ այս հարցում շատ ցածր մարդ եմ համարում, քանի որ դիմացինս Օծյալ է, իսկ Տեր Աստված ինձ ասում է, որ ցանկացած պարագայում պետք է հարգեմ Օծյալին, կամ ես ով եմ, որ քննեմ ինչ-որ մեկի հավատքը, էլ չասեմ հոգևորականի: Ես միշտ քննում եմ միայն իմ հավատքն ու իմ մեղքերը: Ես միշտ առաջնորդվում եմ այն սիրով ու երկյուղով, որ ունեմ իմ մեջ Տեր Աստծո և Իր Խոսքի հանդեպ: Ես նախընտրում եմ առանձնանալ ու աղոթել իմ եկեղեցու, իմ հոգևոր հայրերի, իմ ընկերների, իմ ընտանիքի համար: Անշուշտ, համաձայն եմ, որ կան հոգևորականներ, ովքեր ՀԱԵ-ն պախարակում են իրենց վարքով, ավելին ասեմ` կան հոգևորականներ, ովքեր անձամբ ինձ են վիրավորել, նեղացրել, վնաս պատճառել, բայց ես չեմ հրապարակել ու համարժեք պատասխան չեմ տվել, քանզի գիտակցել եմ, որ նա Օծում ունի Սուրբ Հոգուց, ու նրա Դատավորն ամենաարդար Աստված է: Բացի դրանից գիտակցել եմ, որ եթե նա ինձ ցավ է պատճառել, ապա ինչ-որ մեկն էլ նրա խոսքով դարձի է եկել, մեկ ուրիշն էլ իր աղոթքով բժշկվել է կամ մեկի սոված զավակն էլ իր շնորհիվ հաց է ունեցել: Ինձ ամենևին չի հետաքրքրում հոգևորականի անձնական կյանքը, իմ համար կարևոր է միայն այն, թե նա ինչպես է ինձ հասցնում Աստծո խոսքը:
     Հ.Գ. ինձ խեթ նայող իմ ընկերներ, ես շարունակում եմ ձեզ սիրել, և դուք, ինչպես միշտ, ցանկացած հարցում կարող եք դիմել, երբ իմ աջակցության կարիքն ունենաք: Ոչինչ չի փոխվել...ամենայն անկեղծությամբ եմ ասում:
    
     Նազելի Նիկոլյան
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6072 | 0 | 0
Facebook