Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգ բանակը հայեցակարգը

Նարեկ
Հեղինակ`
Նարեկ
13:14, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ազգ բանակը հայեցակարգը
     Այսօր մայիսի 28-ը այն օրն է, որը ուղղակի պարզ տոն չէ, այլ հաղթանակի օր, որը կերտեց ամբողջ հայ ժողովուրդը տառապած և ջարդերից փախած: Աշխարհազորայինը՝ ով զինվորական գործի հետ որևէ առչություն չուներ հայ զինվորի հետ միասին հաղթեց թուրքական էլիտար զորամիավումներին, որոնք ջարդել էին Ատլանտայի արհեստավարժ բանակային կորպուսները: Սա տեղի ունեցավ այնպիսի մի պահի, որը հայ ժողովրդի համար օրհասական էր և չկար արհեստական ներմուծված ազգ բանակ տերմինը: Ինչու արհեստական, կհարցնեք, փորձեմ հակիրճ վերլուծել և ներկայացնել ձեզ:
     Ազգ բանակ հայեցակարգը որը ներկայացվում է մեզ, իր մեջ ներառում է հետևյլա բաղադրիչները՝
    

1. զինվորական մասնագիտության արժևորում,

2. մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացում, այդ թվում՝ սպառազինման և առաջնագծի կահավորման հարցերով,

3.ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,

4.ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացում

5.արդարության և հանրային վստահության ամրապնդում:
     Իհարկե առաջին հայացքից վատ չէ, սակայն՝ չեմ կարծում, որ մինչ օրս ոչ մեկ Հայաստանում չի արժևորել զինվորական մասնագիտությունը:
     Ահա մնացած կետերը, ոչ թե պետք է հայտարվեր ՊՆ-ի կողմից, այլ ղեկավարող իշխանության կողմից և առաջնային պլան պետ էր մղել 5-րդ կետը, որից հետո անպայման բաղադրիչ դարձնել տնտեսական մասը, նոր մնացած կետերը, քանի, որ առանց արդարության ու տնտեսական բաղադրիչի չես կարող ոչ ռազմական արդյունաբերության, ոչ էլ դրանից ածանցվող մարտական արդյունավետ պատրաստականության հարց լուծես:
     Ուզում եմ առանձնացնել ամենակարևորը, եթե դու զացթած իշխանություն ես, ապա ցանկացած գաղափար դառնում է արհեստական ներմուծված և վերը նշվածը չես կարող կյանքի կոչել: Քանզի հնարավորություն չունես ապահովել հանրությանդ բարեկեցությունը, և ինչպես հայտնի է՝ բանակը հանրության հայելին է: Այդ է պատճառը, նաև որ ազգ բանակ հայեցակարգը ընթերցելիս տարակուսանքի մեջ կարելի է ընկնել, երբ կարդում ես այն՝ ԱՄՆ բանակի համատեքստում: ԱՄՆ-ն բացառիկ այն երկիրն է, որը չունի գերիշխող էթնիկ խումբ (ազգ), բայց պետական և տնտեսական ինստիտուտների կուռ համակարգի միջոցով ամբողջ աշխարհին համոզում է, և իրենք էլ համոզված են՝ Միացյալ Նահագների ազգը բացառիկ է: Ահա պատճառը, որ ազգ բանակ կոնցեպտի անալոգիան այնտեղ աշխատում, սակայն ընդհարապես համեմատելի չէ հայկական իրողության հետ:
     Ներկայումս բացառիկ հնարավորություն է ստեղծվել իրագործելու ոչ թե արհեստածին գաղափարներ, այլ պետակաշինության և օրենքի գերակայությունը առաջ մղելով, սեփական օրինակներով ձևավորվելիք հայեցակարգին գաղափարական իմաստ տալ: Ընդ որում դրա փոքրիկ հիմնաքարերից մեկը դրված է, դա վարչապետի հայտարաություն էր և կոչը բ իր որդու և մնացած հայորդիների բանակում ծառայելու մասին:
    
     Նկարում՝ Իսրայելի բանակի զինվորները կարճատև արձակուրդ մեկնելիս:
     Սա ամենևին էլ իսրաելական բանակի գովազդը չէ, այլ լավ օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ազգային զինվորը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3689 | 0 | 0
Facebook