Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Բիզնես սկսել սեփական միջոցներով, թե դիմել վարկային գործարքների"

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
15:06, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
"Բիզնես սկսել սեփական միջոցներով, թե դիմել վարկային գործարքների"


    
     ՀՀ-ն տնտեսական վիճակը թույլ չի տալիս անհատ ձեռներեցներին և բիզնեսմեններին սեփական ֆինանսական միջոցներով բիզնես սկսելու կամ արդեն ունեցած բիզնեսը զարգացնելու և ներդրումներ կատարելու համար: Այդ իսկ պատճառով ԱՁ-երը դիմում են վարկային գործարքների: Գրիգոր Մարգարյանը մշտապես օգտվում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծառայությունից:
     -Ես միշտ վարկեր ձևակերպելու և դրանք մարելու գործընթացի մեջ եմ: Չեմ հիշում մի տարի, որ վարկ չունենամ: Ճիշտ է, այնպես չէ, որ ինձ գոհացնում են բանկի կողմից առաջարկված պայմանները, բայց ուրիշ տարբերակ էլ չունեմ: Ես ստիպված եմ դիմում վարկային գործարքների: Գիտեք, հույս ունեմ, որ մի օր իսկապես կմոռանամ այս առիթով բանկ տանող ճանապարհը, ասաց Գրիգոր Մարգարյանը: Հակառակ Մարգարյանին Հայկ Սարգսյանը երբեք չի օգտվել բիզնես վարկավորման ծառայությունից:
     -Կարծում եմ, որ ՀՀ-ում բանկերը այնքան էլ նպաստավոր պայմաններ չեն առաջարկում հաճախորդներին, այդ պատճառով էլ չեմ դիմել վարկկային գործարքների: Տոկոսադրույքները բարձր են, ու մենք էլ չենք կարողանում հասցնել ճիշտ ժամանակին վճարումներ կատարել: Ես շատ քչից եմ սկսել, իսկ հետո ժամանակի ընթացքում հասել եմ նրան, ինչ ունեմ.հիմա զբաղվում եմ խոշոր բիզնեսով: Ես անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնելը ավելի ձեռնտու է քան վարկը: Ես ժամանակին այդպես էլ վարվել եմ: Իմ բախտը շատ է բերել այդ հարցում, ընկերներս համբերատար են եղել ու երկար ժամանակ չեն էլ հիշել, որ պարտքով գումար են ինձ տվել: Փառք Աստծո հիմա ոչ ոքից պարտքով գումար վերցնելու կարիք չունեմ առավել ևս վարկ:
     Հայաստանյան բանկերը մեկը մյուսից տարբեր վարկավորման գործարքային պայմաններ են առաջարկում, մենք փորձեցինք պարզել, թե ՀՀ բանկերից` Արդշինիվեստ բանկը ինչ հիմքերով, պայմաններով և տոկոսադրույքով է վարկեր տրամադրում` իր փոքր և միջին բիզնեսով զբաղվող հաճախորդների համար: Վահրամ Իսպիրյանը, ով արդեն 1.5 տարի է ինչ աշխատում է բանկում` վարկային գծով խորհրդատու մասնավորապես նշում է. «Բնակչությունը օգտվում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծառայությունից, քանի որ միջավայրը լայնամաասշտաբ չէ և չեն կարող օգտվել խոշոր վարկավորումից, այդ պատճառով դիմում են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վարկավորման համար առաջին ու կարևոր նախապայման է` ԱՁ վկայական, որը սպասարկում է երեք ամիս և ավել ժամկետով: Նշեմ, որ մեր բանկում տոկոսադրույքը հնարավորինս հասանելի է հասարակությանը:
     Վահրամ Իսպիրյանը նշեց նաև խոշոր բիզնեսի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորման տարբերությունը. «Փոքրև միջին բիզնեսի վարկավորման տարբերությունը, այն է, որ մենք տրամադրում ենք փոքր և մինչև մեկ հոգի երաշխավորող, առանց գրավի 500-3500$ և գրավով տրամադրում ենք մինչև` 15.000 $:
     Նշեմ նաև, որ առաջիկայում միգուցե մեր հաճախորդների համար կիրականացվեն շատ ավելի շահավետ գործարքներ:
     Այսինքն մոտ ապագայում կարելի սպասել շահավետ գործարքների, ցածր տոկոսադրույքներով և հասանելի պայմաններով, ինչը թույլ կտա ու կնպաստի մեր երկրի բիզնես զարգացմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9103 | 0 | 0
Facebook