Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համացանցում գովազդները չեն վերահսկվում

Հասմիկ Շաբի
Հեղինակ`
Հասմիկ Շաբի
09:32, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Համացանցում գովազդները չեն վերահսկվում
     ՀՀ սահմանադրության մեջ չկա անդրադարձ կայքերում, հատկապես լրատվական կայքերում հրապարակվող գովազդների սահմանափակումների վերաբերյալ։

• Ավանդական ԶԼմ-ները չեն կարող մինչ կեսգիշերը հրապարակել 18+ նյութեր պարունակող գովազդներ։ Անգամ վերջին շրջանում կեսգիշերից հետո են հիմնականում հեռարձակվում այն ֆիլմերը կամ երգերը, որոնցում կան 18+ տեսարաններ։
     • Ավանդական ԶԼմ-ները չեն կարող հրապարակել կոնյակից և գինիից բացի այլ ալկոհոլային խմիչքներ։ Համացանցում նման սահմանափակումներ չկան։
     • Ավանդական ԶԼմ-ներին չի արգելվում գովազդել օնլայն խաղատները։ Այս փաստն էլ անհանգստացրել է բազում մարդկանց, որոնց հետ ուսումնասիրել եմ մերօրյա ժամանակաշրջանում գովազդում առկա խնդիրները։
     Հարցման արդյունքում 100 մարդկանցից 86-ին անհանգստացնում էր, որ հանձինս հեռուստացույցով գովազդ է հրապարակվում առցանց խաղատների մասին։
     -Օրը մեկ անգամ չէ, որ հեռարձակում են, այլ բազում անգամ են հեռարձակում։ Երեխաս 《Քարե դար》, 《Ֆուլ հաուս》 և շատ այլ սիթքոմեր է նայում։ Վերոնշյալ ժամանցային հղորդումները երեխաների համար են, բայց ոչ կարողանում եմ երեխայիս չթողնել չդիտել հեռուստացույց, քանի որ շատ է սիրում այդ հաղորդումները, ոչ էլ հաճելի է տեսնել որդուդ օնլայն խաղատների գովազդները ակամա կրկնելուց։
     Նա նաև զանգահարել է հեռուստատեսություններ, խնդրել, որ գոնե հաղորդումներում չգոցազդեն խաղադրույքը, առավել ևս չսովորեցնեն, թե ինչպես են անում խաղադրույք։
     Ցավոք, այս խնդրի լուծում դեռևս ոչ մի լուծում չի տրվել։
     Անհանգստություն կար նաև առցանց կայքերում հեռարձակվող 18+ գովազդներից։
     -Երեխաս պգտվում է համացանցից։ Վերահսկողություն կա համացանցի վրա, ըստ որի երեխաս 18+ կայքեր չի մտնի։ Ցավալի է, բայց 18+ վիդեո գովազդներ կան։ Եթե անգամ չես մտնում այդ գովազդի էջ, դու կամա թե ակամա տեսնում ես այն։ Նման գովազդներով կայքերն էլ չեն վերահսկվում, որ անչափահասները դա էլ չտեսնեն։ Նման գովազդ կա անգամ լրատվական կայքերում։ Ցանկանում ես լուր կարդալ, բայց ափսոս էկրանիդ որևէ հատվածում աչքի ընկնող և արագացված 18+ գովազդն ես տեսնում։
     Հարցմանը մասնակցող 8 մարդ էլ գոհ էին ավանդական ԶԼմՄ-ների և առցանց կյքերում հրապարակվող և’ գովազդներից, և’ գովազդների որակից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2302 | 0 | 0
Facebook