Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայոց բանակն իմ զավակն է»

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
13:58, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Հայոց բանակն իմ զավակն է»
    
ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատար գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանով զորքը հանդիսավոր տողանով դիմավորեց Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեցեղու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանին, գյուղապետ Կարեն Ղազարյանին, ԵԿՄ անդամներին, պատանի երկրապահներին, դպրոցականներին: Տեր Հայրն օրհնությամբ սկսեց Սպարապետի ծննդյանը նվիրված տոնակատարությունը:
Զորամասի հրամանատարն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանը ճիշտ ժամանակին կռահեց հայոց բանակի ստեղծման պատմական անհրաժեշտությունը: Բանա՛կ, որի հիմնաքարը եղան երկրապահ կամավորականները, բանա՛կ, որի մասին Սպարապետն ասել է. «Հայոց բանակն իմ զավակն է: Այնտեղ որքան զինվորներ կան, ես այնքան զավակներ ունեմ»:
ԵԿՄ անդամները շարժվեցին Եռաբլուր: Իսկ համայնքի բնակիչները, քաղաքապետարանի աշխատողները փողային նվագախմբի հնչյունների ներքո խոնարհվեցին Վազգեն Սարգսյանի հուշակոթողին. Սպատապետը 59 ճերմակ մեխակներ եւ նույնքան բոսորագույն վարդեր «ստացավ»:
    
    
Քրիստինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
    
    
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ. ԹԻՎ 3 Մարտ, 2018Թ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3453 | 0 | 0
Facebook