Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայք Կրթություն Մշակույթ . Օրեցօր, ծնողների շրջանում դրամահավաքության հետ կապված դժգոհությունները շատանում են

12:46, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
Կոտայք Կրթություն Մշակույթ . Օրեցօր, ծնողների շրջանում դրամահավաքության հետ կապված դժգոհությունները շատանում են

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ծնողական խորհուրդների արձանագրությունները պետք է եռօրյա ժամկետում տեղադրվեն դպրոցի կայքէջում, որի նպատակը` Ձեր իսկ աշխատանքի թափանցիկության բարձրացումն է:
     Օրեցօր, ծնողների շրջանում դրամահավաքության հետ կապված դժգոհությունները շատանում են: Ի դեպ, այստեղ շատ մեծ է ծնողական խորհուրդների մեղքի բաժինը, որոնք կարծես ձևավորվել են միայն փող հավաքելու նպատակով:
     Այո, ցանկացած դրամահավաքություն պետք է իրականացվի միմիայն ծնողական խորհրդի համաձայնությամբ և նախաձեռնությամբ, իսկ կազմված արձանագրությունը պետք է տեղադրվի կայքէջում:
     Կայքէջերի մի մասում ընդհանրապես բացակայում են արձանագրությունները, թեև բոլոր դպրոցներում գրավոր արձանագրություններն առկա են:
     - Ինչու՞ չի հանրայնացվում հատկապես դրամահավաքությանն առնչվող արձանագրությունները:
     Այս հարցի պատասխանն առավել լավ կտան ծնողները:
     Դպրոցում վճարովի որևէ ծառայություն /ֆիլմի ցուցադրում, թատերական ներկայացում և այլն/ խրախուսելի չէ, առավել ևս քաղաքային դպրոցների դեպքում, որտեղ կան համայնքային դահլիճներ և թատրոններ:
     Միթե ավելի լավ չէ թատրոնը` թատրոնի բեմում, չէ որ այս կերպ աշակերտի մոտ սերմանվում է նաև թատրոն հաճախելու մշակույթը…:

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտեցումն այսպիսին է. ցանկացած մշակութային և կրթական կառույցի համար դպրոցը բաց է, համեցեք, սակայն ԱՆՎՃԱՐ:

Արձագանքը լինելու է կոշտ…
    
    
    
    

Կոտայք Կրթություն Մշակույթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2355 | 0 | 0
Facebook