Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիմակահանդես

14:21, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Դիմակահանդես

Ամանորյա անակնկալները շարունակվում են Կապանի N13 հիմնական դպրոցում /VI, VII, VIII, IX/դասարաններ/
     Աշակերտները ներկայացրին թե, ինչպե՞ս են նշում ամանորյա և Սուրբ ծննդյան տոները աշխարհի տարբեր երկրներում:
     Ծագումը Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի: Ամանորի օրը Գրիգորյան օրացույցով Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։
     ‪#‎Հայաստան Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։
     ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4153 | 0 | 0
Facebook