Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ, , Վերք Հայաստանի, ,

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:16, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ, , Վերք Հայաստանի, ,

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Կրեսոս թագաւորն Լիդացուոց, երբ Կիւրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առաւ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զօրապետ` նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջաւահրէամա­րաթ­ներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտաւոր աշխարքի երե­սին էլ մարդ չէ՛րհամարում, ընկած մէկ պարսիկ զօրականի առաջ, շունչը բերնին հասած` փախչում էր, որ իրգլուխն էլա պրծաց­նի, պարսիկը ետեւիցը հասաւ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սեւա­ցաւ, դեռգլուխը չտված` հէնց իմացաւ, թէ մահն, էն ա, հոգին առաւ: Հէնց ուզում էր, որ ի՛ր թուրը իրսիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զօրականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագաւորիմիամօր որդին, որ հօր մահը չտեսաւ առաջին, քսան տարվայ փակ լեզուն իսկոյն կապը կտրեց, բաց էլաւ, ու քսան տարվայ լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.

— Անօրէ՛ն, էդ ո՞ւմ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տէ՞րն ա:

Զօրականի ձեռները թուլացան. թագաւորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդինիր հօրը պրծացրեց:

Էսքան տարի ողորմելի թագաւորազն իր կեանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սէրը, էնքանգութն ու փափագը, որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանայ, ո՛չ էն փառքն ու մեծութիւնը, ո՛չ էն պա­տիւն ու իշխանութիւնը, ո՛չ էն գանձն ու հարստութիւնը, ո՛չ աշխար­քիս սէրն ուվայելչութիւնը, ո՛չ էնքան սիրելեաց ու բարեկա­մաց սէրն ու քաղցր զրիցը, ո՛չ ամպի ձենը, ո՛չգետի ու թռչնոց էն անուշ եղանակը էնքան վախտ նրա սրտին է՛ն ներգործութիւնը չէին տվել, որմէկ ծպտա էլա, ու իր հօր, իր ազիզ հօր մահը որ առաջին տեսաւ, սիրտն էլ իր խուփը ետ քցեց, պապանձած լեզուն էլ իր կապը կտրեց, փակ բերանը իր կսկիծը յայտնեց, կարօտ, վերջին թելնընկած հէրը իր որդու ձենը լսեց, որ լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թէորդիական սէրն էր, որ բնութեան դրած զնջիլը էսպէս ջարդեց ու փշրեց:

Ո՛չ քսան, երեսուն տարուց աւելի ա, իմ ազիզ հէ՛ր, իմ սիրելի ա՛զգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր-ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ոխը՜ իմ բերնիցս չի՛պակսում, ա՜յ իմ արիւնակից բարեկամք, որ մէկ միտքս ու մուրազս ձեզ պատմէի ու յետոյ հողըմտնէի: Ամէն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամէն սհաթ մահվան հրեղէն սուրը գլխիսպտտում էր, ամէն րոպէի ձեր սիրտն ու դարդը հոգիս էրում, մաշում էր. լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիւ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզսէրն ու բարեկամութիւնը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծութիւնը, մեր առաջին, է՛նհիանալի թագաւորաց, իշխանաց գործքն ու կեանքը, մեր Հայրենեաց, մեր սուրբ աշխարքիառաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազգի աննման բնութիւնը ու արած քաջութիւնները: Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցոյց էր տալիս, թէ ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես.դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ, երազում թէ լուրջ, միշտ մեր երկրի անունն ուպատվականութիւնը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսաւորիչ` քնած տեղս էլ ինձասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եւրոպա թէ Ասիա` ինձ անդադար ձեն էին տալիս, թէ Հայկայզաւակն եմ ես, Նոյեան` թոռը, Էջմիածնայ` որդին, դրախտի` բնակիչը. դաշտում թէ ժամում, չօլում թէ տան` էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազգի ոտըկոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մէկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ, ― բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս` բա՛ց, բերանս` բռնա՛ծ, սիրտս` խո՛ր, ձեռս` պակա՛ս, լեզուս` կարճ. գանձ չունէի, որ գործով ցոյց տայի ուզածս. անունս մեծ չէր, որ ասածստեղ հասնի․ մեր գրքերն էլ գրաբառ, մեր նոր լեզուն էլ` անպատիւ, որ սրտիս հասրաթը խօսքովյայտնէի. հրամայել չէի՛ կարող, խնդրէի, աղաչէի էլ` լեզուս մարդ չէ՛ր իմանալ, չունքի ես էլ էիուզում, որ ինձ վրայ չծիծաղին, չասեն` կոպիտ ա, յիմար ա, որ քերականութիւն, ճարտասանութիւն, տրամաբանութիւն չգիտի, ես էլ էի ուզում, որ ասեն. «օ՜հ, էնպէս խորը, խրթինշարադրել գիտի, որ սատանէն էլ միջիցը մէկ բառ չի՛ կարող իմանալ, հասկանալէ: Ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցոյց տամ, որ ինձ վրայ զարմանան ու ինձ գովեն, թէ հայերէն շատ խոր տեղակ եմ: Ով մէկ լեզու գիտի, ես մէկ քանիսը գիտեմ. ի՞նչ գիրք ասես, որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատթողալ. ոտանաւոր, շարադրութիւն հօ, էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել, որ մէկ մեծ գիրք էլէ՛ն կը դառնայ:

Էս միջոցումը աստուած ինձ մէկ քանի երեխէք էլ հասցրեց, որ պէտք է կարդացնէի: Սիրտս ուզումէր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպէս բաները դիրգալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը աւելի էին սիրում, քանցմերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզուըներումը նրանք կարդում էին երեւելի մարդկանցգործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտկարող է գրաւել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ: Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ թէ սէրը, բարեկամութիւնը, հայրենասիրութիւնը, ծնողը, զաւակը, մահը, կռիւը ի՞նչ զատ են, բայց մերլեզվումը թէ էսպէս բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն: Էլ ընչո՞վ էրեխին քո լեզուն սիրիլ տաս: Գեղըցու վրայ ջաւահիր ծախիր, հա՛, շատ լաւ բան ա, ամա որ կարողութիւն չունի, մէկ կտոր ճաթիհետ էլ չի՛ փոխիլ քո տված անգին քարը:

Է՛ս հօ էս՝ Եւրոպիումն էլ որ չէի կարդում բազի գրքերում, թէ հայ ազգը պէտք է որ սիրտ չի՛ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց են կացել, մէկ մարդ էլա չի՛ դուս էկել, որ մէկ սրտիբան գրի, ինչ կայ` եկեղեցու վրայ ա, աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Յօրացի, Վիրգիլի, Սոֆոկլէսի գրքերը էրեխեքն էլ գլխատակներին ունէին, չունքի բոլոր աշխարհի բաներ են: Թէասէի` բոլոր եւրոպացիք են անխելք անհաւատ, որ Աստծու բանը թողած էսպէս ծռտի-մռտիբաների հետ էին ընկել, յիմարութիւն կըլէր: Թէ չէ, մեր Նարեկը թողած` ախր ինչպէ՞ս էին նրանքէն գրքերին հաւանում: Լաւ գիտում էի, որ մեր ազգը էնպէս չէ՛ր, ինչպէս նրանք ասում էին, ամաի՞նչ անես. անաղուն ջաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես:

Միտք էի անում, որ թէ կտրիճ մարդ ասես, մեր միջումը հազարաւորն են էլել ու էսօր էլ կան. թէխելօք խօսք ասես, մեր պառաւներն էլ հազարը գիտեն: Թէ աղ ու հաց ասես, սէր, բարեկամութիւն, քաջութիւն, երեւելի անձինք ասես, մեր գեղըցոնց սիրտն էլ ա լիքը էսպէս մտքերով: Առակ, մասալայ, սուր-սուր խօսքեր որ ուզենաս, հօ էն յետին ռամիկ մարդը մէկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պէտք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային, մեզ էլ գովէին, մեր լեզուն էլսիրէին, մնացել էի տարակուսած: Լաւ գիտէի, որ թէ օսմանցվի, թէ ղզլբաշի երկրումը ինչքանէնպէս երեւելի, խելօք, յունարով մարդ են էլել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկանաշըղ, լաւ խաղ ասող, ոտանաւոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել: Մենակ Քեշիշ օղլին, Քեօռօղլին բաւական են, որ ասածս սուտ չի՛ դուս գայ: Թո՛ղ էսօր էլ մէկ մարդ Գրիգոր Թարխանովիհետ խօսայ, նրա ասած խօսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հէնց մէկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարզի ու ազզի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը էնպէս ցոյց կը տայ, որ քոռանամ, թէ Եւրոպիոյ էն ընտիր թէատրներումն էլտեսած ըլիմ, ու վարժատան երես հօ իր օրումը, կարելի ա, էն ժամանակն ըլի տեսած, որ այբբենըմեր միջումը գաբով էին բռնում, գիւլլով վեր քցում, էն ժամանակը կիմանայ, թէ հայոց միջումըի՜նչ հունար կայ:

Էսպէս բաները մտածելով` օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահուտամ: Չէի իմանում, թէ սրա չարէն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհաւատայ, ամա էս ցաւն էնպէս էրսիրտս առել, որ շատ անգամ գժվածի պէս ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետսիրտս լիքը տուն գալիս: Հէնց է՛ս էր պատճառը, որ մէկ օր էլ, ամառվան դաստուրի ժամ տնակին, աշակերտներս որ առաւօտը թողի, ճաշիցը ետ ընկայ էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի նէմեցիԿոլոնիէն, մէկ նէմեց բարեկամի մօտ. նրանք էլ ինձ վրայ ցաւելով` իրէք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի աշակերտները ու ծանօթ-բարեկամք իմ սուգս վաղուց էին արել: Հէնցիմացել էին, թէ Քուռն եմ ընկել, չունքի ամէն առաւօտ, րիգուն գնում էի, լողանում: Էլի իմ, ի՛մազիզ, ի՛մ սիրելի աշակերտներն էին ընկել ետեւիցս, որ բալքի մէկ բան էլա իմանան: Մէկ առաւօտփանջարումը նստած` էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Որ չտեսայնրանց, հոգիս տեղըհան էլաւ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը ո՞վ կարայ պատմիլ. ով սիրտունի, ինքը կիմանայ: Բալքի թէ գերեզմանումը էս ձեր սէրը մտքիցս գնայ, ա՜յ իմ սիրելի՛, իմ ազի՛զբարեկամք. թէ չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս` բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբպէտք է համարեմ ինձ համար, ձեր արեւի՛ն մեռնիմ:

Բայց ա՜խ, ե՞րբ ա երկինքը մէկ կերպի մնացել, որ մարդի սիրտը մնայ: Հէնց մի փոքր մտքիսարեւը երեւաց թէ չէ, էլի սեւ-սեւ ամպերը գլխները բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումսմեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ` էլ չէի կարող, չունքի Աստուծոյ ահը մտքումս, անմեղ քոռփիսձենը անկաջումս էր, սէրն ու ծնողական գութը` ջիգեարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահէր:

Բանը հէնց էս էր, որ ասում էի մտքումս, թէ նստիմ, ինչքան խելքս կը բերի, մեր ազգին գովեմ, մերերեւելի մարդկանց արած քաջութիւնները պատմեմ, էլի մտածում էի, թէ ո՞ւմ համար գրեմ, որազգը լէուս չի հասկանալ: Թէկուզ ռսերէն, նեմեցերէն եա ֆրանցուզերէն գրած, թէկուզ գրաբառ, տասը` կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար` թէկուզ իմ գրածը, թէկուզ մէկ քամուջաղաց: Ախր որ ազգը էն լեզուովը չի՛ խօսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հէնց բերնիցդ էլոսկի վեր ածի՛ր, ո՞ւմ պէտք է ասես: Ամէն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլաւն ինձի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում:

Ում հետ էլ որ խօսում էի, էն էին թանխայ տալիս, թէ մեր ազգը ուսումնասէր չի՛, կարդալը նրահամար գին չունի, բայց ես տեսնում էի, որ էս մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնիպատմութիւնը, Պղնձէ քաղաքի յիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում: Էս էլ լաւ գիտէի, որ ինչերեւելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունին` հին ու նոր: Ախր թէ լուսաւորեալ լեզուն լաւ ա, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տօնլուղ, նշան, պատիւ ո՞ւր են տալիսդիլբանդին: Էն լեզվագէտ իմաստունը թո՛ղ գնայ, կանգնի, գոռայ, ջանը դուս գայ, լսողը թո՛ղ ինքըհասկանայ, լուսաւորեալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:

Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: Էլի էսպէս, մտքիս հետ ընկած` շատ անգամ որ ղոնաղ էիգնում եա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հաւաքում էի, թէ տեսնիմ` խալխը խօսալիս, քէֆանելիս ի՞նչ բանից ա աւելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մէկքոռ աշըղի էնպէ՛ս, են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որբերնըների ջուրը գնում էր: Մէջլիս ու հարսանիք հօ, առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները թուրքերէն էր, շատը մէկ բառ էլա չէ՛ր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնումէր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի, մէկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛, քոքերականութիւն, ճարտասանութիւն, տրամաբանութիւն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մէկ աշըղ էլ դուդա՛ռ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հօ վեր չի՞ ընկնիլ, զառ վարաղդ հօ չի՞ գնալ: Մէկ օր էլ դուվեր կընկնիս, կմեռնիս, մէկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ:

Մէկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի, ինչ որ երեխութիւնիցս լսած կամ տեսածբան գիտէի, տակ ու գլուխ արի: Վերջը իմ ջիւան Աղասին միտս ընկաւ, նրա հետ հարիր քաջ հայիտղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամէնն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ: Միւսներըմեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք Աստուծոյ, Աղասին` աղքատ ումեռած, նրա սու՛րբ գերեզմանին ղուրբան: Ասեցի` կեղծաւորութիւն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խօսող քիչա գտնվում: Մէկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հաւատը, թէ սրանց էլ կորցնենք, վա՜յն էկել ա մերօրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. երեսուն տարվայ փակ բերանս Աղասինբաց արեց: Մէկ երես բան դեռ չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ ու ազնիւ հայազգիպարոն դօքտոր Աղաֆօն Սմբատեանը ներս մտաւ: Ուզում էի թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձհամար աստուած էր նրան էն սհաթին ղրկել, նրա ջանի՛ն մեռնիմ: Զօռ արեց, որ կարդամ.բարեկամիցը ի՞նչ պէտք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս. մտքումս ասում էի, թէ հէնցհմիկ, որդէ որ ա, գլուխը կը պտտի, ունքերը կը կիտի միւսների նման ու իմ ախմախութեան վրայմտքումն էլա հօ կը ծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լաւչէի ճանաչել: Վերջացնելիս, որ հէնց էն ա, թուրն էկել էր, ոսկորին դէմ առել, որ չասեց` «թէ էդպէսկը շարունակէք, շատ հիանալի բան կդառնայ», ― ուզում էի վրայ թռչիմ, բերանը, է՛ն քաղցրբերանը համբուրեմ:

Նրա սուրբ բարեկամութեան եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թէ չէ, կրակըջանս առաւ: Սհաթի տասն էր առաւօտի: Էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անցկենալիս ուզում էի սպանեմ, էնպէս էի վառվել: Հայաստան հրեշտակի պէս առաջիս կանգնել, ինձթեւ էր տալիս: Ծնող, տուն, երեխայութիւն, ասած, լսած բաներ` էնպէս էին կենդանացել, որ էլաշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքէր ունէի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչեւ էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ինչ որասում էի կամ գրում մինչեւ էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հէնցմէկ երես բան գրում էի թէ չէ, եա քունս էր տանում, եա ձեռս բէզարում: Գիշերվան մինչեւ սհաթիհինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի. չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը` իմ հացը: Տանցոնցխնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէի՛ մտիկ անում: Երեսուն թաբաղէն, էն ա, լցվելով էր, որբնութիւնը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերը ինձ էնպէս էր երեւում, թէ նստածգրում եմ. երանի՜ կըլէր ինձ, թէ էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:

Սիրելի՛ կարդացող, չնեղանաս, որ բանն էսքան երկարացրի: Էնդուր համար եմ էստոնք յիշում, որիմանաս, թէ ազգի սէրը ի՞նչ լազաթ ունի, ի՞նչ զօրութիւն: Էն առաւօտը իմ դուշմանի տանը ո՛չ ետգայ, ինչ որ ես տեսայ: Աչքս բաց եմ անում` իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն աընկնում անկաջս: Տեսնիմ, իմ միայնակ որդին դօշին առած` էն արտասունքն ա վեր ածում, որքարեր կը մղկտան: Ծառայ ու ղարաւաշ էլ մէկ պուճախում են փետացել, կանգնել, ինձ ցաւելովմտիկ անում: Ու՞մ սիրտը էս սհաթին չէ՛ր ճաքիլ: Գժվածի պէս վեր թռայ, երեխիս եմ նայում. փառքաստուծոյ, սաղ ա. կողակցիս եմ աղաչում, սիրտը չի՛ կարում ետ բերիլ: Ին՞չ էր պատահել, չէիիմանում: «Անաստուած, ինձ սպանեցիր հօ, էս ի՞նչ բան բերիր գլխիս», ― վերջապէս լսեցի:

Ծառէքն էլ մէկ կողմից են ինձ ղնամիշ անում: Վերջապէս իմանամ, որ սաղ գիշերը անդադար դելնեմ տվել, գոռացել, ա՜խ քաշել, խօսացել, ու ինչ որ հարցրել են տանըցիք, միշտ էլ գերմաներէն ո՛չ, հայերէն պատասխան աւել ու հազար տեսակ վայր ի վերոյ բան ասել, էլ ետ իմ կռիւն սկսել: Մինչեւ սհաթի ինը, էս հալումն ընկած` ես իմ քէֆն եմ արել, նրանք` իրանց սուգն, ու ինձանիցձեռք վերցրել: Էն առաւօտը, սաղ շաբաթ ու ամիս, էսօր էլ մուրազս հէնց էն ա էլել, որ գնամ, ընկնիմ մէկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մէկ կտոր հաց տայ, ու ես` գիշեր-ցերեկ ընկնիմ գեղէգեղ ումեր ազգի արած բաները հաւաքեմ, գրեմ:

Թո՛ղ ինձ այսուհետեւ տգէտ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկանազգ: Թո՛ղ տրամաբանութիւն գիտեցողը իրան համքեարի համար գրի, ես` քո կորած, շվարածորդին՝ քեզ համար:

Ո՛վ թուր ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թէ ո՛չ` քանի բերնումս լեզու կայ, փորումս` սիրտ, ես լեղապատառ ձեն կը տամ.

— Էդ ո՞ւմ վրայ էք թուր հանել, հայոց մեծ ազգին չէ՞ք ճանաչում:

Թաք ըլի դու՛, դու՛, իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպէս հէրը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի՛ փոխիլ: Երբ որ կը մեծանամ, խրթինլեզուով էլ կը խօսանք: Աղասին քո փոքր որդին ա, սրանից դհա մեծ, դհա անվանիքը շատ ունիս.ինձ մի սիրտ տու՛ր, արեւիդ մատաղ գնամ, տե՛ս, թէ ի՞նչ ձեւով եմ գնում, նրանց բերում, առաջիդկանգնացնում, որ դու էլ զարմանաս, թէ էնպէս որդիք ունեցողը աշխարքումն էլ ի՞նչ դարդ կանի: Երե՛սս ոտիդ տակը: Տու՛ր էդ սուրբ ձեռդ էլ մի համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրունԱղասու մօտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7359 | 0 | 0
Facebook