Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/16

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:18, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/16
    

    

Երբ ես պատասխանում էի, թե նրա ասածներից ոչ մեկը չեմ կատարել. նա ծիծաղում էր, ասելով, «որքա՞ն ծույլ ես դու» ...

Ասլանը այս խոսքերը լսելով, նույնպես ծիծաղում էր, բայց ես բարկանում էի:

— Դու լավ տղա կդառնաս, — ասաց բեկը, — ես քեզ իմ որդիների մեջ կպահեմ և կսովորես քաջ լինել:

Մտքումս ասեցի, եթե քաջությունը ավազակության մեջն է, ես երբեք նպատակ չունեմ այդ սովորելու:

— Ես այնքան երկչոտ չեմ, որքան դուք կարծում եք, բեկ, — պատասխանեցի լսելի ձայնով:

— Այդ մենք կարող ենք փորձել, — ասաց նա, — և փորձելու առիթ կա. քո ձին, որ Մըհեն հանձնել է մի հովվի, նա ռավանդների ցեղին է պատկանում. թշվառականը, որպեսխոստացել էր, դեռ չէ վերադարձրել ձին: Երևի պահելու միտք ունի: Ռավանդների երամակները մեզանից ոչ այնքան հեռու մի սարի ետևում արածում են: Եթե քեզանում սիրտկա, այս րոպեիս կգնաս և նրանց ձիերից մի քանի հատ կբերես: Էգուց նրանք ստիպված կլինեն քո ձին բերել և իրանցը տանել:

Ես զարմացա բեկի մի այսպիսի առաջարկության վրա և պատասխանեցի.

— Դիցուք թե մի խաբեբա հովիվ, օգուտ քաղելով Մըհեի միամտությունից, իմ ձին տարավ և ետ դարձնելու նպատակ չունի. բայց ես ի՞նչ իրավունք ունեմ ուրիշի ձին բերել նրափոխարեն:

Բեկը պատասխանեց.

— Հիմա երևաց, որ դու ոչ միայն երկչոտ ես, այլ աշխարհի կարգն էլ չես իմանում:

Ես կարծում էի, թե բեկն այս բոլորը կատակի համար էր խոսում, բայց երբ Ասլանը պատմեց մի քանի բաներ քրդերի կյանքից, այն ժամանակ ես համոզվեցա, որ նա կատակ չէրանում: Քրդերի մեջ օրենքի զորություն էր ստացել այն սովորությունը, երբ մի առանձին ցեղի պատկանող մարդ հափշտակում է որևիցե ուրիշ ցեղի հասարակությանըպատկանող մի մարդու սեփականությունը, վերջինը իրավունք ունի իր կորուստի փոխարենը հափշտակել ավազակի ցեղին պատկանող մի օտար մարդու կայքից, թեև նաամենևին խառն չէ եղել հիշյալ գողության գործի մեջ: — Այստեղից առաջ են գալիս այն անընդհատ հափշտակությունները, որ կատարվում են տարբեր ցեղերի մեջ և պատճառ ենտալիս նրանց մշտական կռիվներին: Վրեժխնդրության մի այսպիսի ձևը շարժական կայքից անցնում է անձինքների վրա: Մի ցեղին պատկանող մարդ իր սպանված ազգակցիարյան փոխարեն կարող է սպանել մի ուրիշ մարդու հակառակ ցեղից, թեև նա բոլորովին անմեղ լիներ: — Դա ծագում է այն սկզբունքից, որ ցեղը քրդերի մեջ մի ամբողջընտանիք է, կապված թե նյութական, թե բարոյական շահերով, և ցեղը բաղկացնող յուրաքանչյուր անհատը մինը մյուսի փոխարեն պատասխանատու է: Մի այսպիսիկապակցությունը, թողնելով իր վատ կողմերը, ունի և իր հասարակական օգուտները, օրինակ, եթե մի քրդի ոչխարները հիվանդությունից կոտորվեցան, և նա մնաց առանցապրուստի, այն ժամանակ նրա ցեղակից քրդերի պարտավորությունն է իրանց ունեցածից տալ անբախտին մի-մի ոչխար, մինչև նրա հոտի առաջվա թիվը լրանա:

Երբ որ բեկն ինձ հետ խոսում էր, հեռվից լսվեցան շների խառն ձայներ: Նրա որդիներից երկուսն իսկույն դուրս վազեցին իմանալու, թե ինչ էր աղմուկի պատճառը: Քանի րոպեիցհետո հայտնվեցավ Մըհեն, քշելով իր հետ ձիաների մի ամբողջ երամակ:

— Սատանան տանի... — ասում էր նա ինքն իրեն մրթմրթալով, — թևքս ծվատեցին:

Եվ իրավ, մենք տեսանք, նրա թևքից արյուն էր հոսում, և վերքը թողած էր բոլորովին անխնամ, առանց փաթաթելու: Բեկի կանանոցից դուրս եկան մի քանի պառավներ, սկսեցինհամոզել Մըհեին, որ վերքը վտանգավոր է, և խնդրում էին, որ թույլ տա սպեղանի դնել և փաթաթել: Նա խիստ դժվարությամբ ընդունեց:

Վերքը առաջ էր եկած նիզակի ծակելուց: Պառավներից մեկը սկսեց լիզել վերքը և ****ով դուրս քաշել արյունը: Դա մի զգուշություն էր, չթողնել որ մարմինը վարակվի, եթեվիրավորող զենքը թունավոր է եղել: Այս գործողությունը ինձ զարմացրուց, որովհետե, առաջին անգամն էի տեսնում: Բայց երբ վերջին ժամանակներում, կարդալով հայոցպատմությունը, պատահեցան ինձ Առլեզ կամ Հարալեզ դից անունները, ես հասկացա, թե ինչ պաշտոն էին կատարում հայոց այդ բժիշկ աստվածները: Եվ շատ բնական է, գազանները միշտ իրանց մարմնի վերքը լիզելով են առողջացնում, և նախնական մարդիկ պետք է հետևին նրանց օրինակին:

Այսուամենայնիվ, քրդերի մեջ շատ առաջ է գնացել բժշկության վիրաբուժական մասը. կյանքն ու նրա կարիքներն ուսուցել են նրանց զարգանալ արհեստի այս ճյուղի մեջ:

Բայց ի՞նչ էր այս բոլոր աղմուկի պատճառը, որտեղի՞ց էր բերել Մըհեն այս ձիաները:

— Տե՛ս, քաջն այսպես է լինում, — ասաց բեկը դառնալով դեպի ինձ, — տեսնո՞ւմ ես Մըհեին, մի ձիու փոխարեն բերեց տասը ձիաներ:

Ես հասկացա, Մըհեն կատարել էր այն հափշտակությունը, ինչ որ բեկը քանի րոպե առաջ ինձ էր առաջարկում: Նա այս արել էր առանց ոչ ոքի հայտնելու: Առաջին օրը, երբ նաեկել էր Ասլանի մոտ և իմացել էր, որ ձին տակավին չեն բերած, առանց նրա հետ խորհուրդ անելու, անհայտացել էր, և ահա դարձավ նա մեծ ավարով: Թեև Մըհեն մեզ ոչինչչասեց, բայց երևում էր, որ նա կռիվ էր ունեցել քրդերի հովիվների հետ, եթե ոչ, այլապես վիրավորված լինել չէր կարող:

Մըհեն չսպասեց մինչև ընթրիք տային, և խնդրեց մի քանի հացեր և մի մեծ կտոր պանիր, բոլորը կերավ, և խմելով մի ահագին աման ջուր, գնաց քնելու: Խղճալին երեք օր էր, որմի րոպե ևս հանգստացած չէր:

Գիշերից բավական անցել էր, բայց տակավին վրաններից շատերի մեջ լույս էր երևում: Մեր ընթրիքը տվեցին. նա պատրաստված էր խիստ պարզ կերակուրներից, որոնց մեջգլխավոր տեղն էր բռնում մի ամբողջ խորոված գառը:

Ընթրիքից հետո բեկը կամեցավ մեզ զվարճացնել և կանչել տվեց մի երգիչ: Նա մի փոքրիկ մարդ էր, ոտքերով կաղ, որ շատ նմանում էր մեր աշուղներին, որոնք հազիվ ազատ ենլինում մի որևիցե մարմնական արատից: Երգիչն ածում էր ջութակի վրա:

Ինձ մինչև այնօր չէր պատահել լսել մի երգ, որ այնքան հատկանիշ լիներ ազգային բնավորության, որ այնքան արտահայտող լիներ ժողովրդական ոգուն, որպես քրդի երգը: Քրդիերգը լսելիս, մարդ միշտ երևակայում է` իրան – քրդին, նիզակը ձեռին, սեգ նժույգի վրա նստած, կայծակի պես սլանում է լեռների մեջ...

Քուրդ աշուղի երգածները հասարակ տաղեր չէին. նա երգում էր մի ամբողջ վեպ, որ ժողովրդական պոետը առել էր կենդանի անցքերից: Դա մի քաջազնականբանաստեղծություն էր, որի մեջ խիստ ազդու կերպով նկարագրված էր այն արյունահեղ կռիվը, որ ունեցել էր բեկը քրդերի մի ուրիշ ցեղի հետ, և որի մեջ սպանվել էին նրա երկուորդիներն և ավար էին առնվել նրա հոտերը:

«Այսպես, ասում էր Ասլանը, մի ժամանակ մեր նախարարների տներում երգում էին Գողթան երգիչները, բայց նրանց ձայնը լռեց այն օրից, երբ հայերի մեջ քաջազնական հոգինհանգավ» ...

Աշուղի բոլոր երգեցողության ժամանակ տխուր էր բեկը: Վրեժխնդրության արյունը բորբոքվում էր նրա աչքերում, որովհետև նա լսում էր սիրելի որդիների արյունոտ կռիվը, որիմեջ այնքան շատ սպանեցին նրանք և սպանվեցան...

Նույն միջոցին վարագույրի հետքից, որ բաժանում էր մեզանից կանանոցը, լսելի եղան դառն հեկեկանքի ձայներ: Մի աղախին դուրս եկավ այնտեղից, և մոտենալով բեկին, ասաց. «Տիկինը խնդրում է, որ այս երգը չերգեն»:

Ո՞վ էր տիկինը: — Դա նույն տղամարդի ամուսինն էր, որի քաջագործություններն էր երգում աշուղը, և որը սպանված էր...

Ճշմարիտն ասած, ինձ վրա ևս խիստ դառն տպավորություն գործեցին վիպասանի խոսքերը, որոնք ազդում էին կորով և ցավակցություն:

Երևի ինքն բեկն ևս ուրախ տրամադրության մեջ չէր. նա մեզանից ներողություն խնդրեց և գնաց քնելու: Նրա գնալուց հետո երգիչը նույնպես հեռացավ: Այնուհետև Ասլանը ինձպատմեց, թե այս անցքը պատճառ էր տվել եղիդիների ցեղի տոհմային ոխակալությանը մի ուրիշ ցեղի հետ, որ Վանա նահանգում նշանավոր է իր վայրենի բարբարոսությամբ, որոնց ձեռքում այնքան տանջված են հայերը...

Այս լսելուց հետո ես մասամբ հասկացա Ասլանի եզիդիների բեկի մոտ գալու նպատակը, հասկացա նաև, թե ինչ խորհուրդ ուներ Կարոյի նամակի մեջ այն մասը, որովառաջարկում էր ծերունի որսորդին եզիդիների բեկի մոտ գնալ, և նա ստանալով նամակը, էլ չսպասեց, գիշերով ճանապարհ ընկավ: Դա մի քանի շաբաթ առաջ էր, և նամակը միդիպվածով իմ ձեռքը ընկավ...

Մեզ համար ևս անկողին պատրաստեցին քնելու: Բայց Ասլանը երկար նստեց. նա պատրաստում էր մի քանի նամակներ, որ վաղ առավոտյան պետք է Մըհեն տանե: Նա ինձչասաց, թե ումն է գրում նամակները և ոչ ես համարձակություն ունեցա հարցնելու, միայն նկատեցի, թե խեղճ Մըհեն այնպես վիրավոր, ո՛րպես կարող էր ճանապարհ գնալ:

— Կգնա, — ասաց նա, — այնպիսի վերքերը Մըհեի համար նշանակություն չունեն:

Որքա՞ն անգութ են այս մարդիկը... մտածում էի ես:

Ես սպասել չկարողացա, մինչև Ասլանը վերջացներ իր գրությունները. հենց գլուխս դրի բարձի վրա, քունս տարավ: Բայց երբ աչքս ընկավ նրա նամակներից մեկի վրա, տեսա, նրա գրվածքը ոչ մի ազգի տառերի չէին նմանում, կարծես դա մի առանձին հնարած գիր լիներ, որի գաղտնիքը միայն գրողին և ստացողին էր հայտնի...

Վաղ առավոտյան Ասլանը ինձ զարթեցրուց: Ես շատ նեղացա: Այս մարդը դևի նման քուն չուներ, ինձ էլ անհանգիստ էր անում: Մըհեն արդեն գնացել էր. ես նրան տեսնելչկարողացա: Բայց Ասլանը, նկատելով իմ վրդովմունքը, մի առանձին կարեկցությամբ ասաց.

— Ես գիտեի, որ քունը քաղցր էր քեզ համար, բայց ես ցույց կտամ քեզ մի տեսարան, և դու կներես, որ քեզ անհանգիստ արեցի:

Նույն միջոցին ես լսեցի մի տխուր երգի ձայն.

«Այն քաջ մարդու շապիկն է դա,
     Որ իմ ձեռքով կարեցի.
     Արյունոտ է, կարմիր ներկած,
     Արտասուքով լվացի:

Դա շապիկն է այն քաջ մարդու,
     Որ քեզի հայր կոչվում է,
     «Վըրե՜ժ, վրրե՜ժ չար ոսոխից»
     Գերեզմանից կանչում է:

Դե՛, մեծացիր, իմ նազելի,
     Չարի արյունը խմե՛,
     Քո մոր սրտին մխիթարանք,
     Ուրախություն պարգևե՛»:

Սարսափելի՜ մի տեսարան էր այդ: Մի մանկահասակ տիկին նստացրել էր իր փոքրիկ երեխային մոխիրների կույտի վրա, և նրա վզին գցել էր արյան մեջ շաղախված մի շապիկ: Նա մոխիրը ճանկերով առնում էր գետնից, ցրվում էր իր գլխի վրա, լաց էր լինում, և դառն ձայնով եղանակում էր հիշյալ երգը:

— Այս այն տիկինն է, — ասաց Ասլանը, — որ գիշերը իր աղախնին ուղարկեց բեկի մոտ, խնդրելու, որ չասել տա այն երգերը, որոնք հարուցանում էին նրա մեջ տխուրզգացմունքներ: Ամեն առավոտ, արևածագից առաջ, ես տեսնում եմ սրան, այսպես լաց է լինում, սովորեցնում է իր զավակին վրեժխնդիր լինել հոր մահվան համար: Սովորեցնումէ քաջ լինել...: Այսպես կրթում է դյուցազնական մայրը իր որդուն, այսպես պատրաստում է նրան այն կյանքի համար, որ առանց սրի և արյունի կյանք չէ:

Մի առանձին զգացմունքով արտասանեց Ասլանը այս խոսքերը: Րոպեական լռությունից հետո նա շարունակեց.

— Բայց ի՞նչ է սովորեցնում իր զավակին հայ մայրը: Սովորեցնում է խոնարհ և համբերող լինել... Եվ ստրկությունը ուսանում է որդին օրորոցի մեջ...: «Խոնա՜րհ և համբերո՜ղլինել» ... գեղեցիկ խոսքեր են, քրիստոնեական ընկեր` հաշտության խոսքեր են: Բայց մենք բոլորովին ուրիշ աշխարհում ենք ապրում. մեզ դեռևս պետք է հետևել այն օրենքին, որասում է` «ակն ընդ ական»:

Ասլանը լռիկ մեկն էր, բայց երբ նա սկսում էր խոսել, էլ խոսքերին վերջ չկար:

— Քուրդ կինը իր զավակներից գազաններ է զարգացնում, — ասաց նա. — բայց հայ կինը պատրաստում է գառներ: Ի՞նչ համեմատություն կա այս երկուսի կենակցության մեջ. չէ՞ որ վերջինը պետք է զոհ գնա իր տկարությամբ առաջինի կատաղությանը: Արդարև, ես ընդդեմ եմ վայրենության, բայց անձնապաշտպանությունը սուրբ է մարդու համարնույնքան, որքան արդար վրեժխնդրությունը:

Ասլանի խոսակցությունը ընդհատեց մի ծառա, որ ներս մտնելով ասաց, թե բեկը իր առանձնարանում կոչում է նրան: Նա իսկույն վեր կացավ գնաց: Ես մնացի մենակ: Նույնմիջոցին իշխանի աղջիկները ներս մտան, հավաքեցին մեր անկողինները: Նրանցից մեկը ջուր բերեց և սկսեց իր ձեռքով ածել, որ ես լվացվեմ: Լեռների այս հարազատ կույսը միսիրուն աղջիկ էր, և խիստ հրապուրիչ իր վայրենի գեղեցկությամբ:

— Քո անկողինը ես էի պատրաստել, — ասաց նա: — Դու հանգիստ քնեցի՞ր, լավ երազներ տեսա՞ր:

— Լավ երազներ տեսա: Ես ամբողջ գիշերը խոսում էի մի աղջկա հետ, որը այնպես գեղեցիկ էր, որպես դու:

Այս խոսքը ես ասեցի բոլորովին կատակով, բայց նա շարժեց սիրուն օրիորդի սիրտը, և նրա արտասուքի հետ դուրս թափեց մի գաղտնիք, որ ոչ սակավ զարմացրուց ինձ:

— Ես գեղեցիկ չեմ, — ասաց նա, — ես մի անպետք լաթի կտոր եմ, որ ոտքի տակ են գցում...

Ես ոչինչ չգտա նրան պատասխանելու, որովհետև չէի իմանում, թե ի՞նչ մտքով է ասում այդ: Նրա եղբայրները ներս մտան. օրիորդը հեռացավ:

Արևը նոր սկսեց ծագել:

Նույն միջոցին բեկի առանձնասենյակից ետ դարձավ Ասլանը, ինձ հայտնեց, թե ինքը մի ոչ այնքան հեռու տեղ պետք է երթա, և պատվիրեց սպասել մինչև իր վերադարձը:

Ձիերը վրանի առջև պատրաստ էին. նա և բեկը հեծան, և առնելով իրանց հետ մի քանի ծառաներ, հեռացան:

— Ո՞ւր են գնում, — հարցրի բեկի որդուց, որ ինձ մոտ նստած էր:

— Մեզանից ոչ այնքան հեռու մի ավերակ բերդ կա, հայրս միտք ունի նորոգել տալու, գնում են այն բերդը տեսնելու, — ասաց նա:

Ինձ շատ հետաքրքրական չէր այդ, որովհետև ես ուր որ գնում էի, միշտ ավերակ բերդեր էի տեսնում: Վանա կողմերի լեռները լիքն են ավերակ բերդերով, և նրանք ամենևին չէինգրավում ինձ: Բայց նույն րոպեում իմ միտքը գրավել էր գեղեցիկ օրիորդը. մտածում էի` թե այն ի՞նչ խոսք էր, որ նա ասաց ինձ, և ինչո՞ւ այնպես ակամա փղձկեցավ նա: Բայցո՞րտեղ մյուս անգամ կարող էի տեսնել նրան:

Շուտով մեզ նախաճաշիկ տվեցին: Քրդի նախաճաշիկը շատ համեղ է լինում. նա պատրաստված է սերը, կարագը, մածունը մեղրի հետ խառնած մի բաղադրությունից, ևհամեմած է լեռնային բույսերով: Հացը նրանք թխում են երկաթյա լայն կասկարայի վրա: Ես վաղ առավոտյան տեսնում էի, թե որպես կանայք փութաջան կերպով հաց էինպատրաստում: Եվ չնայելով, որ բեկը մի ամբողջ ցեղի գլխավորն էր, դարձյալ նրա կանանց, աղջիկների և հարսների մեջ չէր երևում այն, այսպես ասած, տիկնությանանշարժությունը, որ տիկինները հանգիստ նստած, տնային բոլոր գործերը աղախիններին և սպասավորներին են կատարել տալիս: Քրդի կինը, թե իշխանի տիկին լիներ նա և թեհասարակ հովվի, իր տնային գործերը իր ձեռքովն է կատարում: Քրդի տնտեսության մեջ անգործ է միայն տղամարդը: Նա առավոտյան վեր է կենում, կամ իր ձիու հետ էխաղում, կամ իր զենքերն է մաքրում, կամ վառոդ ու գնդակ է պատրաստում, և եթե ուրիշ գործ չունի, մի ընկեր է գտնում, և նստում է նրա հետ, ծխում է ու իր գլխի անցքերն էպատմում: Գլխավոր արհեստը, որի մեջ նա շահ է բերում իր ընտանիքին, է ավազակությունը, — այս գործի մեջ քուրդը ծույլ չէ:

Նախաճաշիկից հետո բեկի որդիքը կամեցան ինձ զվարճացնել և առաջարկեցին գնալ որսորդության: Ես ընդունեցի: Որսորդության համար ամեն ինչ հոգացել էին. ձիերը, շներըև բազեներն արդեն պատրաստ էին: Մենք առավոտյան հովով դուրս եկանք: Այն հովտի մեջ, ուր զետեղված էին եզիդիների վրանները, կար մի ընդարձակ, կանաչապատ դաշտ: Այստեղ բեկի որդիքը կամեցան մի փոքրիկ ձիարշավ հանդիսացնել: Վրանաբնակների կանայք կանգնած, նայում էին մեզ վրա: Նրանք խիստ վարպետ կրիտիկոսներ ենտղամարդի արիությունների:

Ինձ դժվար է նկարագրել, պետք է աչքով տեսնել, որ հասկանալ, թե որքան ճարպիկ, որքան արագաշարժ և որքան դևի պես խորամանկ է քուրդը, երբ նա հեծած է ձիու վրա: Ձինամենայն արագությամբ վազելու ժամանակ` քուրդը ճախարակի նման պտույտվում է նրա ամեն կողմերը: Երբեմն տեսնում ես, նա մի թռիչք գործեց, ձիու պարանոցովն անցավ, և կրկին նստեց թամբի վրա: Երբեմն տեսնում ես, նա իր ոտքերը ասպանդակի մեջ թողնելով, կռացավ, և ձեռքով գետնից հավաքում է քար, փայտ կամ իր ձգած նիզակը, ևնրանցով կարկտի նման մինը մյուսի ետևից ռմբակոծում է իր հակառակորդին, որին հալածում է: Բայց ձին նույն միջոցում արագ վազում է առանց կանգնելու: Եվ գլխավորը, որմիջոց է տալիս քրդին պատերազմելու ձիու վրա, այն է, որ նրա ձեռքերն ամենևին չեն զբաղված իր նժույգի սանձը կառավարելով. նա սանձը բոլորովին բաց է թողնում, և իրծնկների զանազան շարժմունքները բավական են ցույց տալու ձիուն իր ընթացքի ուղղությունը: Եվ խելացի անասունը այն աստիճան վարժված է, որ բոլորը հասկանում է, ևհամարյա գուշակում է իր տիրոջ միտքը: Այսպիսով ձիավորի ձեռքերն ազատ են մնում, և նա կարողանում է իր ձին դեպի զանազան կողմերը պտտացնել և միևնույն ժամանակգործածել իր զենքերը, — հրացան արձակել, դարձյալ լեցնել, դարձյալ արձակել, թեև ձին անդադար շարժողության մեջ է: Մի խոսքով, ձին և քուրդը գործում են, որպես միամբողջ մարմին, որին մի կամք և մի նպատակ է կառավարում:

Այսպես ես տեսա բեկի որդիներին, որոնք մի փոքրիկ ձիարշավ կատարեցին այն դաշտում: Նրանք հրավիրեցին ինձ ևս մասնակից լինել, բայց ես հրաժարվեցա, որովհետևբոլորովին անվարժ էի, և ինձ խայտառակել չուզեցի:

Բայց ինձ բոլորովին զարմացրին նրանց ձիերը: Չափազանց լավ կրթված էին արշավանքի համար: Քուրդն երբեք իր նժույգը չէ տալիս ուրիշին հեծնելու, թեև նա իր եղբայրըլիներ, որովհետև նրանք երկուսը ծանոթ են միմյանց բնավորությանը. մի օտար մարդ կարող էր հակառակ վարված լինել ձիու վարժությանը և վայրենացնել նրան: Այսպատճառով առած է դարձել քրդերի մեջ ասել, թե «երկու բան չէ կարելի ուրիշին տալ հեծնելու համար, մեկը` կինը, մյուսը ձին»:

Մեր որսորդությունը բավականին հաջող անցավ: Ես թեև ձիարշավի մեջ ցույց տվի իմ կատարյալ անկրթությունը, բայց որսորդության մեջ մի փոքր երեսս պարզացրի: Քրդերը, սովորած լինելով ավելի նիզակի, ատրճանակի և սրի կռիվներում, հրացան արձակելու և նպատակին դիպցնելու մեջ շատ վարժ չեն լինում: Ես քանիցս անգամ կարողացա վայրձգել օդի մեջ թռչող կաքավին, կարողացա գետին գլորել նապաստակին իր փախչելու միջոցին, բայց նրանցից միայն երկուսին հաջողվեցավ այդ անել:

Ասլանը ինձ հետ ժամանակ չորոշեց, թե երբ կվերադառնա, այս պատճառով ես շտապում էի շատ չուշանալ, մտածելով, գուցե նա եկած կլիներ: Դրա համսւր մենք վերադարձանքբեկի վրանը, երբ կեսօր էր: Ասլանը դեռ եկած չէր:

Ես շատ սոված էի, բայց ճաշը ուշ տվեցին, որովհետև մեր որսած թռչուններից և երեներից ևս պետք էր մի բան պատրաստել. բացի դրանից, սպասում էին բեկի և Ասլանի գալուն:

Ես չուզելով անգործ նստել վրանի տակ և ինքնակոչ հյուրի պես սպասել, մինչև ուտելու մի բան տային, դուրս եկա այնտեղից և սկսեցի դիմել դեպի փոքրիկ վտակը, որ հոսում էրհովտի միջով:

Կեսօր էր: Այս ժամին հովիվները քշում են ոչխարները վրանների մերձակա մակաղատեղիներում, ուր գնում են կնիկները և աղջիկները կաթը կթելու: Նրանք արդեն իրանց գործըվերջացրել էին, և կաթնով լի սափորները գլխների վրա դրած, վերադառնում էին ոչխարների հանգրվանից: Քիչ էր պատահում, որ այդ աղջիկները կամ մանկահասակ կանայք իմմոտով անցնելիս, որևիցե կատակ կամ սրախոսություն չարձակեին դեպի ինձ: Նրանք մի բան էին ասում, և առանց պատասխանին սպասելու, ծիծաղելով անց էին կենում: Եսհիմարի պես նայում էի նրանց ետևից և լուռ էի մնում: — Վերջապես հանդիպեց նա, որին ես որոնում էի. — Թութին, այսպես էին կոչում այն աղջկան, որ առավոտյան իմլվացվելու ժամանակ թողեց իմ մտքում մի կասկածավոր կարծիք. այժմ նա դառնում էր ոչխարների հանգրվանից, և որպես իր ընկերուհիքը, կաթնով լիքը սափորը գլխին դրած: Նրա հետն էր այն մանկահասակ կինը, որից առավոտյան լսեցի աղետալի երգը: Նրանք տեսնելով ինձ, բաժանվեցան իրանց խմբից և եկան ինձ մոտ:

— Կաթ կխմե՞ս, — եղավ Թութիի առաջին խոսքը:

Թեև ես սովորություն չունեի հում կաթ խմելու, բայց Թութիի խոսքը չկոտրելու համար, ընդունեցի նրա հրավերը: Նա լեցրուց փոքրիկ փայտյա գավաթը, որ իր հետ ուներ, ևժպտելով տվեց ինձ:

Նրանք նստեցին վտակի ափի մոտ հանգստանալու: Եվ իրավ, բավական հոգնած էին, որովհետև հեռու տեղից էին գալիս: Թութին սկսեց վտակի սառը ջրով լվանալ իրբորբոքված երեսը և հետո սրբեց հագուստի դրոշակով: Նրա ուղեկիցը լուռ էր. ցերեկով ես ավելի պարզ կարողացա նշմարել նրա գեղեցիկ երեսի տխուր գծերը:

Ես ուզեցի զբաղեցնել նրանց:

— Դուք ունեք շատ աղախիններ, — ասեցի ես, — էլ ինչո՞ւ եք ինքներդ այսքան նեղություն քաշում:

— Մենք խո հիվանդ չենք, — պատասխանեց Թութին, — որ հանգիստ պառկենք ու ոչինչ չշինենք:

— Աղախինն էլ ունի իր գործերը, — պատասխանեց մյուսը ավելի խոհեմ կերպով:

— Ընկերիդ որտե՞ղ ես թողել, — հարցրուց Թութին:

Ես իմացա, որ Ասլանի մասին է հարցնում:

— Քո հոր հետ գնացել են, չեմ իմանում որտեղ:

— Նրա սրտում սատանա է նստած, դու գիտե՞ս, — հարցրուց Թութին բարկացած ձայնով:

— Ինչո՞ւ ես այսպես խոսում, խենթ, — զգուշացրեց նրան տիկինը և սկսեց կշտամբել: — Ասլանը շատ լավ տղա է:

— Բայց ձյունի պես սառն է նա:

— Ինչո՞ւ, նրա՞ համար, որ քեզ հետ սիլի-բիլի (սեթևեթ) չէ՞ անում:

Այս երկուսի վիճելուց ես իսկույն հասկացա Թութիի ատելության պատճառը դեպի Ասլանը: Երևում էր, խղճալի աղջիկը սիրում էր նրան, և սառնասիրտ, անգութ Ասլանիցմերժված էր եղել: Բայց Թութին չհանգստացավ տիկնոջ խոսքերով, և ավելի բարկանալով ասաց.

— Ես մի՜շտ կասեմ, նրա սրտում սատանա է նստած. նա խիղճ չունի. դրա համար էլ ոչ մի աղջիկ նրան լավ տղամարդ չի ասի...

Ես նկատեցի նրա աչքերի արտասուքը. նա էլ չսպասեց, առեց իր սափորը և սկսեց դիմել դեպի վրանները:

Նրա գնալուց հետո տիկինը ինձ պատմեց, թե մի օր բեկի վրանում մի քանի քուրդ իշխաններ ժողով են ունեցել, նրանց մեջն է եղել և Ասլանը: Ժողովի խորհրդածությունը հասել էտաք վիճաբանության, որի մեջ Աբդալլահի որդի Ահմեն խոսքով վիրավորել է Ասլանին: Այս Ահմեն նշանավոր էր քրդերի մեջ իր ժանտ բնավորությամբ և միևնույն ժամանակ իրտարօրինակ ուժով: Ասլանը չէ համբերում, հարձակվում է նրա վրա, և երեխայի նման կաշկանդելով, խլում է ժողովի միջից, և վրանից դուրս քարշ տալով, կամենում է սպանելնրան: Ժողովի բոլոր իշխանները վրա են թափվում, հազիվ կարողանում են ազատել վիթխարի Ահմեին Ասլանի ձեռքից: Թութին տեսնում է այս կռիվը, և «այն օրից, ասացտիկինը, խեղճ աղջիկը գժված է Ասլանի համար» ...

— Բայց նա որքան քաջ է, այնքան և լավ մարդ է, — ավելացրուց տիկինը: — Շատ անգամ նա մխիթարել է ինձ սիրելի ամուսնիս մասին, շատ անգամ խրատներ է տվել, թե որպեսպետք է կրթեմ սիրուն զավակիս: Նա մի կատարյալ շեյխ է, միայն դիրքն է պակաս...

Ինձ շատ գրավեց տիկնոջ համակրական զգացմունքը դեպի ազնիվ մարդը:

— Թութին խենթ է, — ասաց նա, — չէ ճանաչում նրան:

Եվ նա դիմեց դեպի վրանները, ինձ թողնելով վտակի ափի մոտ:

Ասլանը և բեկը վերադարձան խիստ ուշ, քան թե մենք մտածում էինք: Եկածին պես նա մի փոքր հաց խնդրեց, կերավ, և ինձ պատվիրեց, որ պատրաստվեմ, որովհետև կես ժամիցհետո ինքը պետք է ճանապարհ ընկներ դեպի Վան գնալու: Նույն միջոցին նա բաց արեց թղթերի մի պահարան, և կամենում էր այնտեղ դնել մի հաստ թերթ, որի վրա երևաց ինձմի նկարված պատկեր: Ես մոտեցա, որ տեսնեմ պատկերները: Նա չգաղեց ինձանից և ցույց տվեց:

Դա ավերակ բերդի պատկերն էր, որին գնացել էր նա հետազոտելու: Թղթի վրա երևում էր բերդը իր աշտարակներով և կիսակործան փլատակներով, երևում էին լեռները, շավիղները և բերդի բոլոր մերձակայքը, այնքան կենդանի կերպով նկարված, որ կարծես իսկականը լիներ: Դա Ասլանի շնորհալի ձեռքի գործն էր: Սև մատիտը ամենայնճարտարությամբ հնազանդվել էր նրան: Եվ ես առաջին անգամ տեսնում էի մի այսպիսի հիանալի պատկեր:

Ասլանը տեսնելով, որ ես շատ գրավվեցա, ցույց տվեց ինձ մի քանի ուրիշ թղթեր ևս, բայց նրանք պատկերներ չէին, ես նրանցից ոչինչ հասկանալ չկարողացա, ինձ երևում էինմիայն թղթի վրա խազխզած սև գծեր, որոնք բաժանված էին գույնզգույն ներկերով:

— Դրանք ի՞նչ են, — հարցրի Ասլանից:

— Վանա նահանգի աշխարհագրական քարտեզներն են, — պատասխանեց նա:

Ես դարձյալ ոչինչ հասկանալ չկարողացա:

— Այս թղթերի վրա, — ասաց նա, — նկարված են Վանա նահանգի բոլոր գյուղերը, լեռները, գետերը, դաշտերը, մի խոսքով, ինչ որ ստեղծել են բնությունը և մարդիկ:

— Ցույց տուր մի գյուղ, — ասեցի նրան:

Նա ցույց տվեց փոքրիկ օ-ի պես մի բան, որի մոտ խազած էր նույնպես փոքրիկ մի խաչ:

— Դա, — ասաց, — սուրբ տիրամոր գյուղն է, որտեղ դու ուխտ էիր գնացել: Իսկ այն խաչը վանքն է:

— Այս ի՞նչպես գյուղ է, որտեղ ոչ մի մարդ չէ երևում, — հարցրի ես:

Նա ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց:

— Դրանք է՞լ դու ես նկարել, — հարցրի ես:

Նա գլխով շարժեց, թե այո՛:

Բայց ի՞նչ բանի պետք են դրանք:

— Բժիշկն երբ որ կամենում է բժշկել մի մարդու հիվանդությունը, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա մարմնի կազմվածքի հետ, — պատասխանեց նա: — Եվ մենք, եթեկամենում ենք մեր հայրենիքին որևիցե օգուտ մատուցանել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան:

Մեր ձիերը վրանի առջև կանգնած էին. ինձ համար պատրաստել էր տվել բեկը մինը իր ձիերից: Ես հայտնեցի նրան, թե ինչ պայմանով էի ընդունել ինձ ընծայած ձին հայվրանաբնակների գլխավորից, և ավելացրի, թե ես այժմ իրավունք ունեի նրա տված պարգևը ինձ հետ տանել, որովհետև իմը չգտնվեցավ: Ուրեմն բեկին պետք չէր իր ձիերից մեկըանհանգիստ անել:

— Ձեր ձին գտնվածի հաշվումն է, որովհետև նրա փոխարեն մենք ունենք տասը հատ, — ասաց բեկը ծանր կերպով: — Բայց հայ վրանաբնակների գլխավորի քեզ ընծայած ձինես վաղուց արդեն դարձրել եմ իր տիրոջը:

Ես ստիպվեցա ընդունել բեկի պարգևը, որի վրա ավելացրուց նա մի զույգ ատրճանակ, ասելով.

— Այս ատրճանակները նույնպես ընդունեցեք իմ կողմից որպես ընծա, դրանք Բախչիսարայի ընտիր գործ են: Երբ որ կհաջողվի ձեզ դրանցով սպանել ձեր թշնամիներից մեկին, միշտ հիշեցեք եզիդիների բեկին:

Ասլանը մինչ այն աստիճան ընտանեցած էր բեկի գերդաստանի հետ, որ մինչև անգամ մտավ կանանոցը և ամենի հետ մնաք բարյավ ասաց: Բոլորը շատ սիրով մեզ ճանապարհդրին, միայն մի հոգի դժգոհ էր. դա էր գեղեցիկ Թութին, որ վրանի ետևում մենակ կանգնած, լաց էր լինում...

Արևը մտավ, երբ մենք հեծանք ձիերը: Ես չկարողացա հասկանալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ասլանը միշտ գիշերով էր ճանապարհ գնում:

ԽԴ

ԳԻԺ ՏԵՐՏԵՐԸ ԵՎ ԲԺԻՇԿԸ

Երկրորդ ավուր առավոտյան պահուն մենք հասանք ոչ այնքան հեռու Վանից մի հայաբնակ գյուղ: — Այստեղ, ասաց Ասլանը, պետք է փոքր — ինչ հանգստանալ:

Ինձ շատ հաճելի էր նրա խոսքը, որովհետև ամբողջ գիշերը չէինք քնել, անդադար ճանապարհ էինք եկած:

Նա ձին քշեց դեպի մի տուն, որ գյուղի քահանային էր պատկանում, ես էլ հետևեցի նրան: Քահանան հայտնի էր այս կողմերում իր մականունով` «դալի քեշիշ» — որ նշանակում էգիժ տերտեր, բայց ոչ այն տեսակ գիժերից, որոնք խելք չունեն, այլ այն տեսակներից, որոնք մեր գրաբար լեզվում արտասանվում են բառերովս «խոլ» կամ «վիրագ»:

Մենք հասանք նրա տանը նույն ժամանակներում, երբ նա, մի քանի մարդկանց իր դռան առջև կապած, ծեծ էր տալիս:

— Հը՜մ, տերտեր, էլ ի՞նչ կա, — ասաց Ասլանը նրան տեսնելով: — Դարձյալ արդարության գավազանը ձեռք ես առել...

— Այս անպիտաններին պետք է մի փոքր խրատել... — պատասխանեց նա անփույթ կերպով և մոտեցավ մեզ: — Դե՛, ցած իջեք, Վանից նոր բերել տված լավ արաղ և գինի ունեմ:

— Բայց մինչև մենք կխմենք ձեր լավ արաղն ու գինին, դուք հրամայեցեք, որ այս «անպիտաններին» արձակեն, — ասաց Ասլանը ծիծաղելով:

— Ոչ, դուք իմ դատաստանական գործերը մի՛ խառնեք, անպիտանները պետք է պատժվեն, — ասաց նա: — Գնանք տուն:

Հանցավորներն երկու քրդեր էին, որոնք, ասում էր տերտերը, գողացել են գյուղի նախիրից երեք կովեր: Ասլանը այս ասելով, այլևս չմիջնորդեց. մտանք տերտերի տունը: Նա մեզտարավ մի սենյակ, որ իր հյուրանոցն էր և միևնույն ժամանակ քնարանը, բայց տերտերը նրան կոչում էր դիվանխանա, այսինքն, դիվանատուն:

Ես մտածում էի, թե այնտեղ կգտնեմ տեր Թոդիկի սենյակի նման զանազան կախարդական գրքեր կամ Այսմավուրք. բայց մի թղթի պատառ անգամ չկար այնտեղ: Այնտեղ կային` նիզակներ, հրացաններ և զանազան տեսակ զենքեր:

Տերտերը, որպես երևում էր, առաջուց գիտեր Ասլանի նույն ժամուն իր տունը գալը, գիտեր նաև, թե որտեղից է գալիս նա: Ես իսկույն հասկացա, որ Ասլանը և «գիժը» նախածանոթներ էին, գուցե շատ մոտ բարեկամներ: Բայց ի՞նչ գործ ուներ խելացի Ասլանը «գժի» հետ:

Տերտերը բավական բարձրահասակ և ցամաք մարդ էր. նրա կազմվածքի բոլոր գծերից երևում էր վայրենություն: Ինչ որ ավելի սարսափելի էր և անախորժ, էր նրա ձայնը, որխոսելու միջոցում որոտում էր: Նրա ձախ ձեռքի երեք մատները կտրած էին, երևի թրով, իսկ գլխի ու պարանոցի վրա նույնպես վերքի նշաններ կային: եթե Ասլանը չասեր ինձ, թենա քահանա է, ես կհամարեի «գժին» մի ավազակ, որ իր ամբողջ կյանքը անցուցել էր հափշտակություններով և մարդասպանությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5804 | 0 | 0
Facebook