Նոյեմբերի 11-ին մեկնարկեց «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» -5 դպրոցը, որն իրականացնում է «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: ԵՊԱ խորհրդի անդամ, արաբագետ Արմեն Պետրոսյանը ուրախությամբ նշեց, որ դպրոցն արդեն ավանդույթի ուժ է ստանում, եւ ինքն անչափ ուրախ է, որ այս տարի ևս հնարավորություն է ընձեռնվելու երիտասարդներին՝ բացահայտելու մեդիացիայի դերը կոնֆլիկտների հաղթահարման գործում:
Հանդիպմանը ներկա էին նաեւ նախորդ դպրոցների շրջանավարտներ, ովքեր խոսեցին դասընթացի արդյունավետության եւ կարեւորության մասին:
Այս անգամ դպրոցը կտեւի մեկ ամիս. երիտասարդները կհանդիպեն շաբաթը երկու անգամ՝ մի քանի ժամով: