Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Աբովյան քաղաքում

08:31, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Աբովյան քաղաքում


     Այսօր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով գտնվում էր Աբովյան քաղաքում։
     Նրան ընդունեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
     Քաղաքապետի ու դեսպանի զրույցի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հիմնահարցեր, որ վերաբերում էին համայնքի սպորտային, մշակութային, հասարակական, տնտեսական կյանքի ոլորտներին։
     Վահագն Գևորգյանը ներկայացրեց Աբովյան համայնքի ձեռքբերումները, խոսվեց առաջիկա ծրագրերից ու նախաձեռնություններից։
     Երկուստեք կարևորվեց շփումների ու գործակցության ինտենսիվացումը։
     Այնուհետև քաղաքապետի ուղեկցությամբ դեսպան Սվիտալսկին այցելեց Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի կենտրոն, ապա նաև Աբովյանի հեծանվային դպրոց։
     Այցելությունը հեծանվային դպրոց պայմանավորված էր վերջինիս 4 սաների՝ EUSportFest-ի լեռնային հեծանվավազքի փառատոնին մասնակցության հանգամանքով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3724 | 0 | 0
Facebook