Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեքիաթ եւ իրականություն

15:34, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Հեքիաթ եւ իրականություն
     Հոկտեմբերի 19-ին Կապանի Ալ. Շիվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը Կապանի N13 հիմնական դպրոցում ներկայացավ Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» , «Անխելք մարդը» , «Քաջ Նազարը» , «Սուտասանը» հեքիաթների բեմադրությամբ:
     Թումանյանը հեքիաթները մշակելիս հաշվի է առել մանուկների կոնկրետ մտածողութ յունը, նրանց հոգեբանությունը և երեխային դնելով ակտիվ վիճակում նրան մղել ժողովրդական վեհ իդեալ¬ների հաղթանակի համար պայքարի։ Իսկ Կապանի Ալ. Շիվանզադեի անվան դրամատիկական թատրոնը գտավ այդ ամենը ներկայացնելու իսկական եղանակը. դրա վկայություններն են մանուկների համար կերտած անզուգական կերպարները: Բեմականացումը գունագեղ ու բովանդակալից էր: Միջոցառման ժամանակ հանգամանալից ներկայացվեցին հեքիաթներն ու հեքիաթին բնորոշ հատկանիշները, հեքիաթի դաստիարակչական նշանակությունն ու տեսակները: Այս բեմադրությունները հեքիաթ դարձրեց աշակերտների, ծնողների և ուսուցիչների օրը: Նրանք իրենց կողքին զգացին Թումանյանին ու իրենց մանկությունը: Թումանյանը հասկանալի և սիրելի է բոլոր տարիքներում և կրթում ու ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4371 | 0 | 0
Facebook