Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2013-ի սեպտեմբերի 17-ին Գագիկ Շամշյանը փրկեց ինքնասպանություն գործող երիտասարդի կյանքը

01:58, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
2013-ի սեպտեմբերի 17-ին Գագիկ Շամշյանը փրկեց ինքնասպանություն գործող երիտասարդի կյանքը
     2013-ի սեպտեմբերի 17. Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Կոտայքի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5727 | 0 | 0
Facebook