Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անահիտ Բախշյան . Շնորհակալ եմ բոլոր նվիրատուներին, բոլորի դրամապանակներն Աստված միշտ լի՛ պահի ու այդ գումարները բարի նպատակների համար թող ծախսվեն

15:45, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Անահիտ Բախշյան . Շնորհակալ եմ բոլոր նվիրատուներին, բոլորի դրամապանակներն Աստված միշտ լի՛ պահի ու այդ գումարները բարի նպատակների համար թող ծախսվեն

Իմ սիրելիներ, չեմ կարողանում դուրս գալ անցած օրերին հարազատ քույրերիս ու եղբորս, նրանց երեխաների հետ անցկացրած օրերի ազդեցությունից, անընդհատ ուզում եմ
     խոսել ու պատմել այն զգացումների ու ապրումների մասին, որոնք այդ 14 օրերին պարուրեցին մեզ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել ծնողական երախտագիտության զգացումի արտահայտման մի կերպի մասին: Իմ 70-ամյակին նվիրված մեր ընտանեկան մեծ հավաքույթի ժամանակ «Աջակցություն զինհաշմանդամներին ու զինծառայողներին» Հ/Կ-ի գործունեությունն ապահովելու նպատակով իմ խնդրանքին արձագանքած Կարինե քրոջս ամուսինը՝ Վարուժան Քլջյանն իր նկատելի ներդրումն արել էր երջանկահիշատակ հայրիկի՝ Անդրանիկ Քլջյանի, իսկ մյուս քույրս՝ Հեղինեն, մեր մամայի հիշատակին: Այս երևույթն անչափ ուսանելի պիտի լինի հատկապես մեր 5 քույր-եղբայրների 13 երեխաների և 11 թոռների համար, ովքեր ականատեսն եղան այս զգայացունց հանդիպումներին, ծանոթացան միմյանց հետ և ավելի սիրեցին իրենք իրենց, ծնողներին, ավելի հպարտացան իրենց տեսակով ու կարոտով վերադարձան: Մենք, ապրելով միմյանցից հազարավոր կիլոմետրերով հեռու, ավելի մոտեցանք իրար ու այն շղթան, որը մեզ համար հյուսել էին մեր ծնողները, դարձավ առավել ամուր, անքակտելի ու ինչպես Կարինե քույրիկս էր գրել ինձ նվիրած իր երգում՝ մենք հզոր ենք իրարով:
     Ո՜նց եմ սիրում ձեզ, իմ թանկագիններ՝ Վարդ, Կարին, Հեղին և Հոփո, Մերի և Լուտո, նորից ու նորից շնորհակալություն այս տոնը բոլորիս պարգևելու համար:
     Մի անգամ էլ հիշեցնեմ, իմ սիրելիներ, որ այդ օրը հավաքվեց $4400, 820.000դրամ և 50 եվրո: Շնորհակալ եմ բոլոր նվիրատուներին, բոլորի դրամապանակներն Աստված միշտ լի՛ պահի ու այդ գումարները բարի նպատակների համար թող ծախսվեն:


     Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումից


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4561 | 0 | 0
Facebook