Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք

11:55, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք
    
    


     Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությունը կոչվում է հիպոթիրեոզ: Հիպոթիրեոզի առաջացման պատճառը աուտոիմուն հիվանդություններն ու ճառագայթային ազդեցություններն են:
     Վահանաձև գեղձի բորբոքումների պատճառը հաճախ դառնում են վարակները և յոդի պակասությունը: Մարդու օրգանիզմը ինքնուրույն չի կարողանում յոդ արտադրել, իսկ յոդի պակասությունից խուսափելու համար պետք է յոդի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:

Յոդ պարունակությամբ մթերքներից են` լորամիրգը, ելակը, ստիտակ լոբին, յոգուրտը և կարտոֆիլը: Ճիշտ սնուդի օգտագործումը նպաստում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը:

Ընկճախտը, սրտի անբավարարվածությունը, կոման կարող են դառնալ հիպոթիրեոզը չբուժելու հետևանք:
     Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:

Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.

Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
     Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
     Դեմքի վրա հայտնված այտուցներ
     Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
     Ցրտին չդիմանալը
     Հաճախակի փորկապություններ
     Հիշողության կորուստ
     Դաշտանի խանգարումներ
     Ընկճախտ
     Մկանային կծկումներ և ցավեր
     Վերջույթների սառելը
     Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է:


    

https://hayinfo.net


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15038 | 0 | 0
Facebook