Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձմերուկի օգտակարության մասին

08:19, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ձմերուկի օգտակարության մասին
    
    
    

Քանի որ ձմերուկը իսկապես 92% բաղկացած է ջրից և բջջանյութից, ապա դա ցածր կալորիական է (մոտավորապես 25-30 կալորիա 100գ- ին), բայց միևնույն ժամանակ բավական կշտացնող, որը նիհարել ցանկացողների համար արդեն դրական է: Սակայն քչերը գիտեն, որ ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ամենակարևոր և հզոր հակաօքսիդանտներից մեկը՝ վիտամին C: Ձմերուկը պարունակում է նաև շատ վիտամին A:
     Ձմերուկի կարմիր գույնը վկայում է լիկոպինի առկայության մասին, որն իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
     Այն պարունակում է նաև տարբեր հանքանյութեր՝ հատկապես կալիում և մագնիում:
     Վերջին նորություններից. ձմերուկը իջեցնում է արյան ճնշումը և լավացնում անոթների անցանելիությունը: Արյան ճնշման իջեցմանը նպաստում ե նաև այն, որ ձմերուկը օրգանիզմից դուրս է բերում աղերը: Այսպիսով, ձմերուկը լավ բուժիչ միջոց է հիպերտոնիայի սկզբնական շրջանի բուժման համար:
     Բացի այս ամենից, ձմերուկը կարելի է ամբողջական վիճակում երկար ժամանակ պահել՝ առանց օգտակար հատկությունների որևէ կորստի:
     Այսպիսով, աշխատեք ձմերուկի սեզոնին շատ օգտագործել և օրգանիզմը հագեցնել օգտակար նյութերով:


    

http://life.mediamall.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4862 | 0 | 0
Facebook