Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդասպանը մարդասերի դիմակով

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:58, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Մարդասպանը մարդասերի դիմակով
    

    

Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան կենտրոնացել է հուլիսի 4-ի՝ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղում կատարվածին: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի սադրած միջադեպի արդյունքում է երեխա զոհվել։ Իրենցիսկ քաղաքացիական բնակչությանը՝ որպես կենդանի վահան օգտագործող գազանը, այսօր փորձում է մարդասեր ու գթասիրտ երևալ: Առանց այն էլ մամուլում աղմուկ հանած այս դեպքին չէինք անրադառնա, եթե ադրբեջանական քարոզչամեքենան հն…արավոր ու անհնարին միջոցներով ճիգեր չգործադրեր հայկական կողմին դահճի կարգավիճակում, իրենց էլ՝ անմեղ զոհի վիճակում ներկայացնելու: Զոհված երեխան դարձրել է քավության նոխազ ու քաղաքական կեղտոտ նկրտումների միջոց՝ ադրբեջանական երեսպաշտությունը քողարկելու համար: Երեխայի երեսը հատուկ ներկվել է կարմիրով (հատուկ, քանի, որ առաջին օրը հրապարակված լուսանկարներում նման բան չկար), որպեսզի այս լուսանկարներով մի քանի ադրբեջանցիներ ցուցադրեն տարբեր դեսպանատների առջև: Նմանօրինակ մի լուսանկարով Հայաստանի ագրեսիան դատապարտող կոչով ստորագրահավաք է կազմակերպել Նիդերլանդներում գործող ադրբեջանական AzNed.nl ոչ այնքան հայտնի ֆեյսբուքյան կայքը: AzNed.nl
     Այս թեմայով իրենց համար յուրաքանչյուր բարենպաստ հոդված տարածում են կայծակնային արագությամբ՝ անգամ այդ նյութերը ի թիվս դրսի ու ներսի ադրբեջանական կառույցների, մեզ են հղում կատարել:
     Որ շատ ադրբեջանցիներ են «Նիդերլանդական օրագրի», էջը դիտում ՝ գաղտնիք չէ: Ըստ հերթականությամն, մեր էջը ամենից շատ կարդում են՝ Հայաստանի, այնուհետև Նիդերլանդների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի քաղաքացիները, թվով 5-րդը: Հետևաբար ասելիք ունենք հղումներ անող ու մեր էջերը դիտող ադրբեջանցիներին:
     Բնակավայրերը թիրախ դարձնող ադրբեջանական իշխանությունների քայլերը, մարդասեր ու գութ երևալու նրանց մորմոքը՝ մոլորեցնում են թե միջազգային հանրությանը, և թե սեփական ժողովրդին: Իսկ թե ի՞նչ ակունքներ ունեն ադրբեջանցի մարդատյացների հրեշագործությունները՝ թող հիշեն Սաֆարովին, Թալիշում սպանված ու անդամահատված թոշակառու ծերերին, գլխատված հայ զինվորներին, Մարտունիում 2016 թվականի Ապրիլի երկուսին զոհված 12 ամյա Վաղարշակ Գրիգորյանին և մյուս վիրավոր երեխաներին, զոհված 18-20 տարեկան երիտասարդ տղաներին:
     Ադրբեջանական իշխանությունների լարած թակարդով, զոհված երեխայի հաշվին շահեկան վիճակում հայտնվելը՝ կեղտոտ քաղաքական քայլ է, դեպքը աշխարհով մեկ, տարածելուց և անգամ մեզ հղում կատարելուց առաջ արժե խորամուխ լինել պատճառահետևանքային կապին ու մի փոքր էլ հիշողություն ունենալ: Ի վերջո բոլոր հայ-ադրբեջանական պատերազմները սանձահարել է ադրբեջանական կողմը, վերջինը ՝ անցյալ տարվա ապրիլին:
     http://niderlandakan.livejournal.com/206703.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4222 | 0 | 0
Facebook