Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

17.am -ը ՝որպես երիտասարդների ինքնադրսևորման լավագույն միջոց

12:33, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
17.am -ը ՝որպես երիտասարդների ինքնադրսևորման լավագույն միջոց
     17.am -ը Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրողական ցանց է, որը միավորում է գրեթե ողջ Հայաստանի երիտասարդներին մեկ հարթակում: Ծրագրի ղեկավարը և ՙՄանանա՚ մանկապատանեկան կրթամշակության կենտրոնի տնօրենը Ռուզաննա Բաղդասարյանն է: «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական և աջակցությամբ:

Ծրագրի ընթացքում լրագրության, լուսանկարչության և կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվում բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար, դրանց մասնակիցները շարունակական մասնագիտական աջակցություն են ստանում իրենց նյութերի վրա աշխատելու ընթացքում, իսկ նրանց պատրաստած հոդվածները, լուսանկարներն ու ֆիլմերը հրապարակվում են մամուլի տարբեր միջոցներով` դրանք լայն հանրությանը հասանելի դարձնելու համար: Սա լավագույն միջոցն է երիտասարդների ինքնադրսևորման համար: Նրանք գրում են իրենց հուզող խնդիրների մասին, տարբեր խորագրերով ներկայացնում իրենց կյանքը, շրջապատը: Թղթակիցների ցանցն օրեցօր ընդլայնվում է:

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունն ու ֆոտոցուցահանդեսը , որին մասնակցեցին մոտ երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները, որն իրականացնում է «Մանանա» կենտրոնը։
    
Պատանի թղթակիցների ցանցին կարող եք հետևել տվյալ հղումով՝http://www.17.am/, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/www.17.am/?fref=ts:

Աղբյուրը` 17.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7091 | 0 | 0
Facebook