Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջոցառում զորամասում` մայիսյան հաղթանակներին ընդառաջ

22:59, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Միջոցառում զորամասում` մայիսյան հաղթանակներին ընդառաջ
     2017 թվականի մայիսի 7-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հյուրընկալվել էին Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները, «Լեռնապար» հայ ավանդական երգի-պարի խումբը և Արզականի Խ. Խաչատրյանի անվ. միջն. դպրոցը:
     ԵՊԱ անդամները գրքեր նվիրեցին զորամասին, այնուհետև ասոցիացիայի նախագահ Լիլիթ Մկրտչյանը հանդես եկավ ելույթով` ընդգծելով զինվորի բացառիկ դերը հայոց պետականության կերտման և պահպանման գործում: Հանդիպման ընթացքում, հայոց ռազմապարերի միջոցով մարտական ոգին էլ ավելի բարձրացրեց «Լեռնապար» խումբը: Իսկ Արզականի միջն. դպրոցի սաներն իրենց տպավորիչ ելույթով ապացուցեցին, որ քաջատեղյակ են հայոց պատմության հերոսական էջերից և կրողն ու փոխանցողն են հայ մշակույթի:
     Նշենք, որ սա ԵՊԱ-ի առաջին այցը չէր զորամաս: Ասոցիացիան ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ 25 ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նախորդ տարի իրականացրեց «Զինվորի կերպարի արժևորումը հասարակության մեջ» ծրագիրը, իսկ այժմ մշտապես համագործակցում է ՀՀ ՊՆ-ի հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3807 | 0 | 0
Facebook