Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուկայից վրադարձած կինը...

01:46, չորեքշաբթի, 06 մարտի, 2013 թ.
Շուկայից վրադարձած կինը...
     Եթե Շարդենն ունի մի թերություն, ապա դա նրա մաներայի արդյունքն է, ուստի և` ամենուրեք է. նույն այդ պատճառով նա երբեք չի կորցնում իր մեջ եղած կատարյալը: Ներդաշնակ է նա այստեղ, ռեֆլեքսների նույն համադրությունը, էֆեկտների նույն ճշմարտացիությունը: Հազվագյուտ ստեղծագործություն է, քանզի դժվար չէ տպավորություն ստեղծել, երբ քեզ ազատ ես արձակում և ստվերներ ես կուտակում` առանց մտածելու, թե որտեղից և ինչպես: Բայց միաժամանակ լինել կրակոտ և օրինապահ, բնության ստրուկ և արվեստի տեր, ունենալ հանճար և բանականություն` անհասանելի թվացող համադրություն է: Ցավալի է, որ նա ամենուրեք հետևում է իր մաներային, որը մերթ տեղին է, մերթ էլ դառնում է ծանր ու կոպտավուն: Այդ մաներան հրաշալի զուգորդվում է անշունչ առարկաների մգությանը, պնդությանն ու կենսականությանը, մինչդեռ հակասում է զգայող առարկաների քնքշությանը: Տեսեք, թե ինչպես է այն դրսևորվել այս տապակի, հացի և այլ առարկաների մեջ, և միթե նույնքան հաջող է արտահայտվել աղախնի դեմքն ու ձեռքերը պատկերելիս, բացի այդ վերջինիս մարմինն անհամաչափ մեծ է, իսկ կեցվածքը` շինծու...
     Դենի Դիդրո
Շուկայից վրադարձած կինը (Ժան Բատիստ Սիմեոն Շարդեն, 1739 Լուվր)
Շուկայից վրադարձած կինը (Ժան Բատիստ Սիմեոն Շարդեն, 1739 Լուվր)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5697 | 0 | 0
Facebook