Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
10:23, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
    
    
    

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

000


     Վեր կենամ, գնամ իմ հայրենի լեռների մոտ թոթափվելու, ինձ տամ քարերիս, քամիներիս տան, ծաղիկներիս տամ, երգեմ խենթի պես ու լամ մանկան նման: Խնդամ այս ծուռ այս ծուռ աշխարհի վրա ու պար գամ խենթի պես, սիրեմ ամենքին և թեթևանամ…Դատարկեմ բեռը ծանր ուսիցս սիրո հոգսերից դառը տանջանքից մեր այս դարի խոր մտածմունքից ես թեթևանամ: Հեռուներում ես թափառեմ, խոր ձորերում մի անձավ գտնեմ, ուր ոտքն անգամ մարդու չի կպել քարի և կրակ վառեմ սրտիս ճրագով, կանչեմ երկրիս զինվորներին կորած, որ այցի գան ինձ, ինձ հետ տաքանան: Ու այրվենք-այրվենք միմյանց կարոտով…


    

000


     Դու ինձ լսիր մի պահ, մի գնա…Տես բաց եմ թողել պատուհանս, արևն է ժպտում վերևից ու իր ոսկեփայլ ճաճանչներով ավետում է գարնան սկիզբը: Ի~նչ հիասքանչ օր է: Ծաղիկներս արթնացել են քնից ու ժպտում են արևին, մարդկանց: Մարդիկ էլ ուրախ են: Ինչ լավ է նստել պատուհանի գոգին ու նայել արևին: Իմ ոսկե հեքիաթների թագուհի, մի գնա: Ես քո ներկայությունն եմ միշտ երազել: Ինչ հնչեղ են կանչում զանգակները արշալույսի…


    
    
    
    
    
    
    


     ԱՂՋԻԿՆ ԱՅՍ
     Ծաղիկն այս աղջիկ է, թովիչ է,
     Ու այրող հուր է աղջիկն այս,
     Մերթ շանթ ու որոտ է,
     Մերթ լուռ եղնիկ է աղջիկն այս:
     Մերթ գարուն է, ամառ է հղի,
     Բերքով, բարիքով է առատ,
     Ու մերթ աշուն է ու ծեր է.
     Եվ այրող բոց է ծաղիկն այս:
     Վազում ենք, խառնում ենք օրերը,
     Վարկյանն այդ հուշ է մի հավետ,
     Աղջիկն այս կարմիր կակաչ է,
     Ու այրող բոց է աղջիկն այս:


    


     000


     Ծառից պոկվեց տերևը`
     Ոսկեգույն, նախշուն:
     Անտառում մի շշուկ լսվեց`
     Աշուն է, աշուն…
     Ցողի մի բյուրեղյա կաթիլ
     Գունաթափ ցողունին սառեց
     Ու մի արահետ դաշտում
     Ճչաց. Աշուն է, աշուն:
     Մշուշի մի ծվեն առած
     Քշում է քամին,
     Անտառը գույնը գցած
     Խշշում է թախծոտ`
     Աշուն է, աշուն…


    

ՁՄԵՌ


     Ձմեռ է ու ձյունն
     Արծաթ է շաղ տալիս
     Հոգնած մայթերին:
     Քամին անտես, անօթևան,
     Ոռնում է ու ցուրտ է
     Շաղ տալիս մայթերին:
     Ձմեռ է իմ այգում
     Ու ձյունն արծաթ է
     Շաղ տալիս
     Հոգնած մայթերին:


    

000


     Ես այս գիշեր բացել եմ տանս պատուհանները բոլոր,
     Թող գա զեփյուռը մեղմիկ արտից ու լեռներից:
     Թող պարտեզի վարդերը տունս լցնեն բույրերով
     Առուները ձորերը թող կարկաչեն ու քրքչան անխռով
     Գիշերվա մեջ ծղրիդը թող իր հավերժ երգը երգի,
     Իսկ մանուշակները այգուս զարդեր կապեն ոսկեծող
     Եվ թող տունս լուսինը արծաթով ներկի:
     Ես այս գիշեր բացել եմ իմ հոգուս դռները:


    


     000


     Որոնում եմ ամեն քայլում, ամեն վարկյան այս փողոցի
     աղմուկի մեջ,
     Լուրթ լեռների անդորրի մեջ, որոնում եմ հոգու գանձեր:
     Որոնում եմ:
     Եվ գտնելու հույսով անվերջ ձորերն եմ ես իջնում մթին
     Անտառներն եմ մտնում հաճախ ու հիանում
     Կրակ հագած մայրամուտով:
     Բարձրանում եմ սարերն ի վեր,
     Մագլցում եմ ժայռերն ի վեր,
     Մենամարտի եմ կանչում ես լեռներին, խառնվում եմ
     Ամպերին, ու նրանց պես խուլ որոտում…
     Որոնում եմ ո ւ որոնում:
     Բայց և հաճախ եմ զարմանում թե ինչպես է, որ
     Այս անվերջ ճամփին ուժերս երբեք չեն հատնում…


    

ԱՅՍ ԱՇՈՒՆՆ ԷԼ ՀԵՌԱՆՈՒՄ Է


    

Այս աշունն էլ հեռանում է
     Դեղին քամու ուղեկցությամբ,
     Եվ երկինքը ճերմակ-ճերմակ
     Սփռոցներ է փռում
     Կարմիր տանիքներին:
     Եվ անտառը, և ձորը և դաշտերը
     Դեղնավարս աշնան թախիծն
     Ու անդորրրն են գրկել լռին
     Քամու սվսվոցի հետ
     Լուռ կարոտի ձայնն է լսվում:
     Եվ հիմա ծառերը դատարկ
     Ձեռքերով են ընդունում
     Սառը օրերի հայտնությունը:
     Այս աշունը հեռանում է
     Դեղին քամու ուղեկցությամբ…


    
    
    


     000


     Կարկաչիր աղբյուր,
     Թող բազում երազներս և եկ իմ այգին,
     Տես բաց եմ թողել այգուս դուռը:
     Դու եկ գաղտագողի ծառերիս ծարավը հագեցրու:
     Վարդերս թախծանքով քեզ են սպասում,
     Ու երգ են մրմնջում լռիկ` քո գալու մասին:
     Դու եկ առվակ իմ, ծառերիս և ծաղիկներիս
     ծարավը հագեցրու….


     000


     Թող գարունները
     Նորոգ ծաղկունք ու
     Տաք համբույր բերեն
     Քո լուռ շուրթերին:
     Թող խաղաղ բացվեն
     Առավոտներդ,
     Ու ոսկեթև արթին
     Հպվի գ րկի քեզ…
     Թող ծաղիկ դառնամ
     Ու ես էլ հալվեմ
     Այդ բարկ արևի
     Հրացոլք ծոցում:


    

000


     Բացիր աչքերդ սեր իմ,
     Ես արցունքներ չեմ սիրում,
     Անձրև է վերից կաթում,
     Բացիր աչքերդ սեր իմ,
     Զուր են արցունքներդ, սեր իմ,
     Զուր են տանջանքները հոգուտ
     Բացիր աչքերդ սեր իմ
     Ես արցունքներ եմ սիրում:


    

000


     Քամին չէր կարողանում տանել
     Տանել կաղնու ժպիտը պերճ
     Ու պոկել կամեցավ
     Նրան ժայռի կրծքից…
     Զուր էր տանջվում
     Քամին խելահեղ
     Անհողդողդ էր ծառը…
     Եվ նահանջում էր քամին անտես
     Անօթևան
     Ոսկեհեր արևի ջերմ գգվանքում
     Ինչ երջանիկ էր կաղնին:


    
    

ԳԱՐՈՒՆ Է


     Վաղուց հալվել է ձյունը լցվել առուն:
     Հոսում է հանդարտ դեպի ծով…
     Իր մեղմ խշշոցով կարծես մի պարեղանակ է սուլում առվակը
     Խոխոջուն և պար են բռնել քամու հետ լռին տերևները
     հանդարտ:
     Բնությունը արթնացել է հեզահամբույր,
     Մանուշակը բացել է կապտականաչ աչքերը և ժպտում է ինձ
     Ինձ կանձում են մանուշակի անուրջները դյութական:
     Նրա կապույտ աչքերում ես նոր գարուն եմ տեսնում,
     Կանաչ-կարմիր գարունն:
     Ու սիրտս լի է ծով խնդությունից:
     Գաուրն է, գարուն…


    


     ԵՍ ԳԻՏԵՄ ՔՈ ՄԱՍԻՆ


     Զուր ես հայացքդ թաքցնում ինձնից,
     Միևնույն է ես գիտեմ քո մասին,
     Աչքերիդ առկայծող հուրը մատնել է քեզ,
     Զուր ես հայացքդ թաքցնում ինձնից:
     Եվ զուր չեն աչքերդ թախծում անվերջ
     Եվ զուր չեն այտերդ շիկնում
     Զուր ես հայացքդ թաքցնում ինձնից:
     Միևնույն է ես գիտեմ քո մասին:


    

ԿՌՈՒՆԿ


     Մի կում ջուր տար
     Մեր հայրենի աղբյուրներից,
     Մեր երգերից ու գրքերից
     Խոսքեր դու տար բարի ու հեզ
     Բարևներ տար, արևներ տար
     Մեր նօրօրյա հայրենիքից:
     Հերիք նստեն օտարացած
     Ու ավերված օճորքի տակ
     Բավ է երգեն տանջված,
     Վառված օրերը հին,
     Ասա թող գան հայրենի տուն,
     Բաց են բոլոր դռները մեր,
     Այգիները մեր լիառատ,
     Ասա թող գան տուն հայրենի…


    
    
    


     ՔԱՄԻՆ


     Տաք քամին ուրախ
     Խաղում է վերջալույսի
     Կարմիր ճառագայթների հետ:
     Տաք քամին պոկում է
     Ինձնից կարոտներս հրկեզ
     Հիշեցնում,
     Որ ինչ որ տեղ,
     Հեռու հորիզոնի
     Կապույտ անդասռտանում
     Վերջացել է պաշարը
     Սպասումիս…
     Ու համոզում է,
     Որ գալու ես այցի:


     Տաք քամին
     Տխրաթախիծ մեղեդի է
     Իջեցնում ամայի
     Դաշտերում իմ հայրենի
     Ու ինձ է հասնում
     Կարոտի երգը մեր`
     Հրաժեշտի պահի…


    

000


     Ապրում եմ ես ինչպես հեքիաթում,
     Երգերս մոռացված հուշեր.
     Չկան և ձայներ խանգարող
     Ապրում եմ ես ինչպես հեքիաթում:
     Քունս էլ երբեք չի տանում:
     Ես ինչպես ապրեմ առանց քեզ,
     Ես ինչպես շնչեմ օդն այս,
     Երբ որ կողքիս չես, չկաս,
     Ես ինչպես ապչեմ ադռանց քեզ:
     Ես ինձ կորցրել եմ քեզ որոնելիս:
     Չկաս, ի"նչ է պատահել,
     Միգուցե կգաս, այսօր արի,
     Ես ինձ կորցրել եմ քեզ որոնելիս:


    

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
     Առարկաները չեմ սիրում հաշվել,
     Դրանք օրերից մի օր կունենանք, ես այդ լավ գիտեմ,
     Ապրուստի միջոց նաև հեշտություն ազատ ապրելու
     Առանց տանջանքի ու չարչարանքի մի օր կունենանք,
     Որ ը մեզ կտա և էժան պատիվ
     Ու տեր կդառնանք նյութի, արժեքի և ոչ թե ոգու:
     Ու մենք ստիպված օդի փոխարեն շնչում ենք կահույք
     Նյութեր, արժեքներ,
     Եվ ինչեր, ինչեր չենք շնչում միայն օդի փոխարեն:


     000


     Այսօր կարմիր ես հագել
     Շողում ես, այրոմ ամենքին,
     Հոգուս խորքում կրակ ես վառել-
     Այսօր կարմիր ես հագել:
     Ժպտում ես, լալիս ինքդ քեզ,
     Կարոտ ես ներշնչում և ոսկե երազներ,
     Այսօր կարմիր ես հագել-
     Շողում ես, այրում ամենսին:


    
    

ԳՆՈՒՄ ԵՄ ԵՍ ԻՆՁ ՈՐՈՆԵԼՈՒ


    

Թախծել եմ թաքուն նաև արտասվել,
     Որ փուշ չլինի քո ճանապարհին,
     Եվ ինչպես ստվեր քեզանից հետո
     Հեռանում եմ քո լուռ արահետից:
     Քեզ բարի ճամփա, բարի երազանք, բարի երազանք,
     Ես էլ ուժ չունեմ քեզ հետ կիսվելու,
     Ես ինձ կորցրել եմ քեզ որոնելուց
     Գնում եմ ես ինձ որոնելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3000 | 0 | 0
Facebook