Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:54, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ


    
    

- Դուք ձեզ գրող համարո"ւմ եք:

- Ո’չ և միայն ոչ: Կա դերձակ, կա կարկատան անող` փինաչի: Ինքս կարկատան անող եմ և երբեմն կարողանում եմ կտորի մնացորդներից նոր հագուստ ստանալ:

- Ո"ւմ եք ձեզ ամենամոտ մարդ համարում:

- Ամենամոտն ինձ համար եղել ու կմնան Հ.Պարոնյանը, Լ.Կամսարը, Եր.Օտյանը: Կարող եմ հրաժարվել ամենաճոխ խնջույքից, կինոսերիալից, իմ նախընտրած խաշից ու ժամերով, օրը տասը անգամ, կարդալ նրանց թողած գրական ժառանգությունը, որ պահպանվել է իմ անձնական գրադարանում: Միգուցե կենդանի լինելու դեպքում նրանք մի լավ կկշտամբեին ինձ, որ ավելի շատ նմանակումներ եմ անում քան նրանց գործը շարունակում…

- Եվ այդ ձևով ցանկանում եք «փառքի» հասնել, գրականությո"ւն թողնել:

- Օ~, ոչ, ինքս այդպիսի նպատակ չունեմ: ՈՒղղակի մամուլը դրա կարիքն ունի, ինձ մոտ էլ փոքր ինչ ստացվում է: Ինչ է ձեր կարծիքով «Կարգին հաղորդումը» , «Երեք պատը» որն ասեմ` երգիծանքի հետ կապ ունեն, բայց իրենց փողոցային ժարգոնով, մտածելակերպով լսարան են պահում, լավ փողեր աշխատում: Այսօր մարդիկ փոփոխությունների են սպասում: Որովհետև դարձել են փոփոխամիտ, փոքրոգի և անկարող են ընկերության բեռը երկար տանել: Ինքս փորձում եմ նմաններին ցույց տալ, որ ամեն ինչ անցողիկ է: Միայն մարդն է մնում, պիտի մարդուն բարեկամ լինել:

- Միգո"ւցե ժամանակներն են փոխվել և դուք վախենում եք ամեն ինչ…

- Քիչ չէ, տարիքս արդեն այն չէ: Անցնող ամեն մի օրս մի մասնիկ է տանում ինձնից: Օրեցոր աճող հոգսերս «խեղդամահ» են անում ինձ: Չնայած մի կերպ դիմանում եմ: Նախկին կենսախինդությունը չունեմ, բայց ցանկալիին հասնելու նպատակս, ձգտումս նույնն է մնացել, միգուցե կհասցնեմ…ԵՎ բացի դա էլ նոր գործեր եմ պլանավորել, պիտի գրի առնեմ, չնայած մտովի սպասվող օրերումս միայն վիշտ եմ տեսնում, հիվանդություններ, նվաստացումներ:

- Ո"ւմ կողմից:

- Դա ինչ կարևոր է: Բոլորն էլ փորձում են ոտնատակ տալ ինձ, տրորել: Թեկուզ և տղաս ու իր կինը: Դեռ փոքր էր, նրա հոգսերը իրականացնողն էի: Ամեն ինչ հանուն երեխաներիս: Հիմա ինձ «խենթի» տեղ են դրել: Հիմա փոխվել եմ հոգեպես և արտաքնապես: Ականջներս սկսել են ավելի կախվել, գլխիս մազերը վաղուց ի վեր լքել են ինձ, քիթս է միայն դեմքս ծածկում: Դեռ բուհի ընկերներիցս մեկը, ով վերջերս այցի էր եկել ինձ, կես ժամ խոսելուց հետո միայն կարողացավ ճանաչել ինձ, որ ես, ես եմ: Մի խոսքով մարդկային կերպարանքս կամաց-կամաց կորցնում եմ:

- Իսկ օգնո"ղ չունես, չէ որ նախագահին բաց նամակ էիր ուղարկել:

- Զուր հույսեր;Նախագահականում սխալ հասկացան ինձ, կարծում էին նախարարական աթոռի եմ ձգտում;Այնքան միամիտ են: Շատ մարդիկ նստած սպասում են, թե հայրենի կառավարությունը վերջապես մի լավ բան կանի և մենք կուրախանանք: Իմ ուրախությունը «Հանուն ծիծաղի» ժողովածուս տպագրված տեսնելն է, որ գոնե մինչ ճամփա ընկնելս տեսնեմ: Եվ հետո միայն «Աստված հոգիս լուսավորի»: ՈՒրիշ ուրախության աղբյուր չունեմ: Գիտեմ, որ բազմաթիվ հնարավորություններ կան, մի քիչ հնարամտություն է, մի քիչ վառ երևակայություն է պետք: Ողղակի որոշել եմ սենյակներիս պատերը պաստառապատել կատակներիս ձեռագրերով: Ամեն ինչ օրիգինալ կստացվի, թանգարան կդառնա և այցելուներից հավաքած գումարներով մի քարարձան կդրվի գերեզմանաթմբիս…

- Ուրի"շ ինչ երազանք ու ձգտումններ ունեք:

- Ինչ երազանքներ կարող է ունենալ նպաստին սպասող անձը: Լսել եմ, որ օրերս ոսպ ու բրինձ են բաժանելու նպաստառուներին, միգուցե մեկ շաբաթ համեղ ուտեստ կունենանք: Չնայած հարևանս հիշեցնում է, որ հարուստների համար է, որ ավելի հարստանան…Մի նոր տարի էր մնացել, այն էլ փորձում են հարամել: Ողջ աշխարհում ամանորի նախորեին էժանացումներ են, մեզ մոտ հակառակ պրոցեսն է: Երևում է մեր նախարարներն երկու ստամոքս ունեն և ուտելիքը չեն կարողանում հասցնել: Միգուցե թոշակառուներիս հաշվին փորձում են պետության վարկերը փակել…Ինքս իմ մասին չեմ մտածում, մի բաժակ թեյն ու մածունը լի ու լի: Ճամփորդ եմ, այսօր կամ, վաղը չկամ: Մեր հետնորդներն են մեղք, վարկերի տակից ոնց են դուրս գալու: Ապրելն ավելի է դժվարացել ու ոչ մեկին չի հետաքրքրում:

- Իսկ ի"նչ սպասելիքներ ունես:

- Սպասելիքներ չգիտեմ: Բայց համենայնդեպս հույս ունեմ, որ մի քանիսը կկարդան, իսկ մի երկուսը գոնե կհավանեն ու համամիտ կլինեն ինձ հետ: Երջանիկ եմ, որ դեռ ինձ հանդուրժում են…


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2167 | 0 | 0
Facebook