Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հազարավոր համաճարակներ կան, որոնց կանխարգելումն առաջարկում է` «ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲ» ՍՊԸ

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
17:04, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2016 թ.
Հազարավոր համաճարակներ կան, որոնց կանխարգելումն առաջարկում է` «ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲ» ՍՊԸ


     Ներկայումս շատ է խոսվում համաճարակային տարաբնույթ բռընկումների մասին: Սակայն դրանց հաղթահարման միջոցները միշտ չէ, որ աչքի են ընկնում արդյունավետությամբ: Իսկ ինչպես հասնել ցանկալի արդյունքի: Թերևս, սա մերօրյա լրջագույն խնդիրներից մեկն է: Այն պահանջում է սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ կազմակերպում, հասարակության մեջ տեղեկատվական դաշտի տարածում և իրազեկում: Ամբողջ աշխարհում արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ամենին հասնելու համար պետք է կարևորել տվյալ երկրում հակահամաճարակային կենտրոնների նշանակությունը: Ներկայումս մեր հանրապետությունում այդ խնդիրը դրված է լուրջ հիմքերի վրա, և դրանով զբաղվում է ՙՀակահամաճարակային արշավախումբ՚ կազմակերպությունը: Ընկերությունը կատարում է կենցաղային, բուսական ծածկույթի, ամբարային վնասատուների, կարիճների և կրծողների դեմ ոչնչացման աշխատանքներ: [vid:8435]

cIhp6v_-YkA

     ՙՀակահամաճարակային արշավախումբ՚ կազմակերպության համամագործակցության շրջանակը մեր երկրում մեծ է և ներառում է գործող ու լայն ճանաչում ունեցող բժշկական հաստատություններ, առողջարաններ, ծննդատներ, սննդարդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներ, բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցային համալիրներ: Գործունեության 20 տարիների ընթացքում ընկերությունն արձանագրել է մի շարք հաջողություններ և ունեցել կարևորագույն ձեռքբերումներ: Հարկ է շեշտել Եվրոպայում և ԱՄՆ-ում վերապատրաստում անցած, երկար տարիների փորձ ունեցող մասնագիտական կազմը, որի ջանքերով էլ ՙՀակահամաճարակային արշավախումբ՚ կազմակերպությունն ամեն տարի ներկայացնում է նոր ծրագրեր ու հանդես գալիս կատարվելիք միջոցառումների թարմացված նախաձեռնություններով: Ընկերությունը կարևորում է համաշխարհային հռչակ ունեցող և էկոլոգիապես անվտանգ նյութերի կիրառումը աշխատանքային գործընթացում ինչի շնորհիվ, հնարավոր է դառնում սեղմ ժամկետներում հասնել ցանկալի արդյունքների` ապահովելով սանիտարահիգիենիկ պայմաններ առանց վնասատուների, որոնք տհաճություն և վնաս պատճառելուց զատ բազմաթիվ ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների կրողները, փոխանցողները և տարածողներն են: Այսպիսով, ՙՀակահամաճարակային արշավախումբ՚ կազմակերպությունը Հայաստանում գործող այն եզակի կառույցներից է, որն իր գործելաոճով, աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատու վարքագծի շնորհիվ արժանացել է բարձր գնահատականների և վստահության:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4382 | 0 | 0
Facebook