Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակակից սիրերգություն․․․

ԱՆի Առաքելյան
10:53, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Ժամանակակից սիրերգություն․․․
     Ստորև ներկայացնում ենք արդի հայ գրականության քնարի ամենանուրբ լարերից մի քանիսը, որոնք արարել է բանաստեղծուհի Աննե Մարիին (Աննա Ջանիբեկյան) ։
    

***

Մի քիչ ավել,
     Մի քիչ պակաս
     Օր է,
     Կանցնի
     Ու կգնա:
     Մի քիչ ըմբոստ,
     Մի քիչ խաղաղ,
     Մթին կտա,
     Լուռ,
     Ակամա։

Ո՛չ ծնունդն էր մեր օրհնված,
     Ո՛չ էլ վերջն է ըմբռնական։

Ո ՛չ երեկն էր մեզ պատկանում։
     Ո՛չ էլ վաղն է հաստատակամ։

Ո՛չ անցյալն է ետ դառնալու,
     Ո՛չ այսօրն է հավերժական։

Արագընթաց այս հորձանքում
     Մի օր հաստատ չենք էլ լինի։

Ո՛չ անցյալով բավարարված,
     Ո՛չ գոհությամբ մեր իսկ կյանքի։

Մի քիչ ավել,
     Մի քիչ պակաս
     Օր է,
     Կանցնի,
     Ինչ էլ լինի,
     Թեկուզ պակաս,
     Միայն թե սերն
     Հավերժ լինի։

***

Ճամփին լքյալ թե որ տեսնես,
     այնժամ չասես.
     _Քեզ ի՞նչ եղավ:
     Ցավից կքած թե արցունքվեմ,
     այնժամ չասես.
     _Քեզ ի՞նչ եղավ:
     Հույսով խաբված թե կժպտամ,
     այնժամ չասես.
     _Քեզ ի՞նչ եղավ:
     Թե գլուխս վայր կդնեմ,
     չասես այնժամ.
     _Ինչու՞ հանկարծ
     այսպես եղավ...

***

Բարևն Աստծունն է,
     սակայն, սիրելիս,
     քեզ չեմ բարևում,
     Քանզի չեմ ուզում
     հանդիպումների
     ոչ վերջ,
     ոչ սկիզբ:
     Քանզի ինձ հետ ես
     դու ամենուրեք,
     Դու ամենուրեք
     ստվերս ես դարձել,
     Ու կյանքիս բոլոր
     դժվար պահերին,
     Երբ շուռ եմ գալիս
     այրող ցավերից,
     Ձեռքիդ շոյանքն եմ
     զգում մազերիս,
     Որից ես լալիս,
     իսկ դու
     մեղմորեն
     փայփայում ես ինձ:
     Ախ մեծ ես,
     Մեծս:
     Թող որ պապանձվեմ,
     ամաչեմ նույնիսկ
     նայել աչքերիդ,
     Ու դողամ սաստիկ,
     կուչ գալով մեղմիկ,
     քեզ
     վախվոր ձայնով
     շշնջամ հուշիկ.
     -Ո՞նց ենք ապրելու
     հալածված անվերջ,
     այս խեղճ
     մարդոց մեջ,
     այս
     չար մարդոց մեջ

Ես տուն եմ գալու,
     Դուռը
     Չփակես:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6592 | 1 | 0
Facebook