Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2017 թվականին նորաձև կանացի մուշտակներ

Davit
Հեղինակ`
Davit
21:31, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
2017 թվականին նորաձև կանացի մուշտակներ

2017 թվականին նորաձև կանացի մուշտակներ


    

Մուշտակը կնոջ ամենականացի և գեղեցիկ վերնահագուստներից մեկն է, անշուշտ։ Նորաձև մորթյա մուշտակը կարող է ընդգծել տիրուհու նուրբ ճաշակը, նրա անկրկնելիությունն և ոճի զգացողությունը՝ տալով նրան ճոխ և հմայիչ կերպարանք։


    

Ահա թե ինչու՞ են դիզայներները հատկապես սիրում մուշտակների նորաձևությունը։


    

2017 նորաձև մուշտակները առանձնանում են իրենց երկարությամբ։ Ըստ դիզայներների՝ երկար և ծանր մուշտակները մնացել են անցյալում՝ իրենց տեղը զիջելով թեթև և կարճ մոդելներին․ ազդրից մինչև ծունկ՝ ըստ ճաշակի։ Նման մոդելները ևս մեկ հնարավորություն են տալիս կնոջը ընդգծելու կառուցվածքի և ոտքերի սլացիկությունն ու հմայքը, ինչպես նաև ունիվերսալ են մնացած հագուստի և կոշիկի համադրման համար։


    

2017-ին հատկապես նորաոճ են․

· Մուշտակ-բաճկոնները

· Ներկված վառ գույնի մուշտակները

· Նրբաճաշակ բնական մորթին դասական նորաձևության կենտրոնում է մնում

· Եռանկյունաձև լանջաբացվածքով մոդելները։
    
     Նյութի աղբյուրը և ֆոտոշարքը հղումով Fashion Trends 2017

Աղբյուրը` http://dress-trends.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5506 | 0 | 0
Facebook