Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրե՛ք ձեր երեխաներին, բայց ազատ թողեք ու ինքնուրույնության սվորեցրե՛ք. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

17:48, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Սիրե՛ք ձեր երեխաներին, բայց ազատ թողեք ու ինքնուրույնության սվորեցրե՛ք. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

ՏերՄարկոս քահանա Մանգասարյանն, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ ծնողներ, հավատացե՛ք երեխաները մեր սեփականությունը չեն, նրանք «ուրիշ» մարդիկ են ու մեզանից ոչ պակաս ինքնուրույնություն և ազատություն սիրող ու դրա կարիքն ունեցող։ Իսկ մենք շատ հաճախ նրանց հանդեպ ունեցած խելակորույս, իսկ երբեմն` նույնիսկ պաշտամունքի հասնող սիրո ձեռքը կրակն ընկած, ամեն ինչ անում ենք, որ նրանց զրկենք ինքնուրույնությունից ու սեփական որոշում կայացնելու կարողությունից։ Ինչպե՞ս, շատ պարզ. երկու-երեք տարեկանից սկսած նրանց փոխարեն անում ու որոշում ենք ամեն ինչ, թե ինչ պիտի հագնեն, ինչ ուտեն, ինչ սովորեն, ուր գնան, ուր չգնան։ Այո՛, պետք է հետևել երեխաների յուրաքանչյուր քայլն անխտիր, սակայն երբեք ու երբեք պետք չէ նրանց փոխարեն որոշումներ կայացնել։ Փորձեք ամեն ինչում իրենց կարծիքն ու ցանկությունն էլ հաշվի առնել։ Իհարկե, հասկանում եմ, շատ դժվար կլինի. ավելի հեշտ է որոշել ու փակել թեման, բայց հավատացե՛ք հենց նույն կերպ էլ վաղը մասնագիտություն ընտրելու, կյանքի ընկեր ընտրելու հարցում էլ կախված են լինելու մեզանից, ինչը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ Մեր առաքելությունն իրենց ճիշտ մտածել սովորեցնելն է, որի արդյունքում իրենք կկարողանան լավագույն որոշումը կայացնել ինքնուրույն։ Մի մոռացե՛ք նաև, որ ամեն բան մեր երեխաների փոխարեն անելով, նրանց «նեղություն չտալով», մենք նպաստում ենք, որ արդեն չափահաս տարիքում նրանք շարունակեն մնալ անճար, սեփական ուժերի վրա վստահություն չունեցող, ամեն հարցում մամային ու պապային ապավինող երեխաներ։
     Մի խոսքով, սիրե՛ք ձեր երեխաներին, բայց ազատ թողեք ու ինքնուրույնության սվորեցրե՛ք ձեր երեխաներին» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5678 | 0 | 0
Facebook