Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայերը, Սովետից դուրս եկան, Սովետը հայերից` դուրս չեկավ

15:07, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Հայերը, Սովետից դուրս եկան, Սովետը հայերից` դուրս չեկավ
    
Եթե ազատ և անկախ Երկրում եք ուզում ապրել` սովետական, կարծրատիպ դարձած, կաղապարված մտքերից պիտի ազատվեք: Պետք է ազատվեք շատ կարծրատիպային երևույտներից, ոչ թե դրանք «ձևափոխեք», շուռ տաք արևմուտքի աշխարհայացքների և արժեհամակարգի վրա և համարեք, թե դուք դարձաք ժամանակակից, առաջադեմ ու ազատամիտ:
Օրինակ` այն, որ մարդիկ կարծում են, թե կան արտոնյալներ, որոշակի տիտղոսների արժանացածներ, որոնց էլ «կպնել» չի կարել, չի կարելի նրանց խոսքը քննադատել, վերլուծել..., Նման մտածելակերպը բնորոշ ա դիկտատուրական ռեժիմի երկրներին և նրանց բնակիչներին:
Քաղաքակիրթ և դեմոկտրատական երկրում` ընդհանրապես, ոչ մի տիտղոսակիր, պաշտոնակիր-աթոռակիր, փողակիր մարդ, ով որ հանրության աչքին ելույթ ա ունենում և խոսում ա որոշակի մարդկանց անունից, քաղքական հայացքներ ա ներկայացնում, կամ չի ներկայացնում, այլ ներկայացնում ա ինչ-որ այլ բան` իրավունք չունի խուսափելու քննադատությունից և իր կյանքի «մոթ էջերը» բացահայտելուց, որոշակի բաներ պարզաբանելոց: Նման մարդը` իրավունք չունի խոչընդոտ հանդիսանալու, վախցնելու մարդկանց: Էվ սյդ մարդը` լինի ընդդիմադիր կուսակցական, թե իշխանական` չունի նման բան անելու իրավունք, որքան էլ նա հայտնի լինի, փող ունենա, կամ այլ մի բան ունենա:

    
Զարգացած և դեմոկրատական երկրներում` հակառակն ա և հենց հասարակ քաղաքացիների կյանքն ա ազատ և անձեռնամխելի: Պաշտոնատար անձը, կամ թեկուզ ընդդիմադիր քաղաքական գործիչը` իրավունք էլ չունի ինչ-որ մութ էջեր թաքցնելու, ուր մնաց, մի բան էլ արտոնություններ ունենա դա անելու համար:
Ի Վերջո` դա հարիր էլ չի՜ մեր ազգային մտածողությանը, դա բռնատիրական երկրներին սազող մի երևույթ ա, որը տեղ չպիտի ունենա մեր մեջ: Եվ հենց այդ երևույթի պատճառով է նաև, որ Ցեղասպանությունը տեղի ունեցավ:
Չգիտե՞իք այդ մասին:
Ունևոր խավի, տիտղոսակիր, կառկառուն ներկայացուցիչներից, ուղղափառություն դավանողները` 1915 թվին, իրենց աջը քաշեցին, ասեցին. «Մենք Հայ Առաքելականներ չենք», առանձնացան, ձուլվեցին վրացիների հետ, կաթոլիկության դավանող մեծահարուստները` դարձան ֆռանկ և հեռացան թուրքական տիրապետության տակ գտնվող Հայաստանից, բողոքական ունևորներն էլ` գնացին Ամերիկա և Անգլիա, Ռուսաստան...: Եվ Ի՞նչ եղավ: Աղքատ ժողովուրդը, մնաց անօգնական և առանց փողի և առանց իր քաղաքական լիդերների: Մնացած մտավորականներին էլ, որոնք իսկական մտավորականներն էին իրականում, բայց փոքր մասն էին կազմում իարկանում` աքսորեցին և կոտորեցին:

    
Հայկ Կիսեբլյան
     photoart.biz
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3857 | 0 | 0
Facebook