Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդ պատմագետները մասնակցեցին «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին

03:09, կիրակի, 12 հունիսի, 2016 թ.
Երիտասարդ պատմագետները մասնակցեցին «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին
     Երիտասարդ պատմագետների ասոցիացիան այս տարի իր մասնակցությունն ունեցավ «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին: ՀԿ անդամները, ներկայացնելով Համբարձման տոնը, պատրաստել էին բազմապիսի տոնածիսական ուտեստներ` խորիզով գաթա, հալվա, արիշտա, ավելուկով, լոբով և ոսպով աղցաններ, մածուն, կաթնապուր, լավաշ, նանայով օշարակ, գինի և այլն: ԵՊԱ անդամ, բնապահպան Կարինե Փանոսյանը պատրաստել էր միայն Մուսա լեռցիներին հատուկ պանիրով հաց, ինչը, հետաքրքրության արժանանալով, շատ արագ սպառվեց:
     Բացի տոնական ուտեստներ պատրաստելուց, երիտասարդները նաև բեմադրություն էին կազմակերպել: Այստեղ էր Համբարձման տոնի խորհրդանիշ հարսիկը: Մասնակիցները հնարավորություն ունեցան վիճակ հանելու: Կազմակերպության անդամները կրում էին ազգային տարազ, իսկ սեղանները զարդարված էին հայկական տիկնիկներով և ազգային այլ խորհրդանիշներով: Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները շնորհակալագիր ստացան Երևանի քաղաքապետարանից: Նրանք վստահեցրին, որ այս և նմանատիպ այլ փառատոններին մշտապես ակտիվ մասնակցություն են ցուցաբերելու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4838 | 0 | 0
Facebook