Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաղթանակների ամիս

12:41, հինգշաբթի, 12 մայիսի, 2016 թ.
Հաղթանակների ամիս

Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ գրեթե հոմանիշ է հաղթանակի: Այդ ամսին մեր ժողովուրդը տարել է բազում հաղթանակներ՝ սկսած Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերից:

Մեր ժամանակներում էլ մայիսը պահպանում է «հաղթանակի ամիս» կոչումը: Իսկ մայիսի 9-ը լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է. այդ օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ է նշում 1945թ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Մայիսի 9-ի եռատոնին էր նվիրված Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թ.2 հիմնական դպրոցի Vգ դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Պետրոսյանի կազմակերպած միջոցառումը:

Միջոցառումը ապացույցն էր այն բանի, որ այսօրվա խաղաղ կյանքի համար իրենց կյանքը նվիրաբերածների հետնորդներն իրենց գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով իրենց շնորհակալությունն են հայտնում նրանց՝ իրենց զոհաբերության համար: Միարժամանակ պարտավորված են դառնալ նրանց արժանի փողարինողները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3403 | 0 | 0
Facebook