Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արարատից Սիոն». ֆիլմի դիտում-քննարկում

14:29, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
«Արարատից Սիոն». ֆիլմի դիտում-քննարկում
     Ապրիլի 28-ին՝ 18: 00, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբում կցուցադրվի «Արարատից Սիոն» ֆիլմը:
    
     Քննարկմանը ներկա կլինի ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
    
     Ֆիլմ՝ «Արարատից Սիոն»
     Երբ՝ Ապրիլի 28-ին, 18: 00
     Որտեղ՝ Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
     Դեպի Սուրբ հող ձեռնարկվող քրիստոնյաների ուխտագնացության գունագեղ խճանկարը ձևավորվել է ավելի քան 2 հազար տարվա ընթացքում: Ուխտավորները սեփական պատմություններն են բերում իրենց հետ և հուշերը թողնում սրբազան հողում: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են այդ պատմությունների ինչ-ինչ կարևոր էջեր` երևան հանելով դրանց մեջ պահված ինքնության թանկ դրսևորումները: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետի միջև` Արարատից Սիոն: Ֆիլմը հաղորդում է ուխտագնացության այն ոգին, որը դարեր շարունակ սնել ու պահպանել է Սուրբ հողի սրբատեղիներն ու վանքերը: Հսկայական զոհողությունների և ճիգերի գնով ուխտավորները հասել են սրբազան վայրերը` Աստծու երկրային ներկայությանն ականատես դառնալու: Թեև այդ առանձնահատուկ վայրերը շատ են ցուցադրվել, ֆիլմում նորովի են ներկայանում` բացահայտելով իրենց վերերկրային էությունն ու կենսափոփոխ զորությունը: Ցուցադրվում են այնպիսի ցնցող տեսարաններ, ինչպիսիք են Սուրբ դամբանը գիշերը, Երուսաղեմում Զատկի տոնակատարության գունեղ պատկերներն ու Սուրբ լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատ լեռան գագաթը:
    
     Պրոդյուսեր (ներ)` Մեսրոպ քհն. Արամյան
     Ռեժիսոր` Էդգար Բաղդասարյան
     Սցենարի հեղինակ (ներ)` Մեսրոպ քհն. Արամյան
     Օպերատոր` Ռուբեն Գասպարյան
     Երաժշտությունը` Արա Թորոսյան
     Հնչյունը` Ռոյ Ռենզա
     Մոնտաժը` Արտակ Դոխոլյան
    
     Մանրամասների և գրանցվելու համար հետևեք հղմանը՝
    
     https://www.facebook.com/events/1170589179619565/
    

     ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ:
     Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3457 | 0 | 0
Facebook