Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մալխասյանշին » .Շտապե՛ք ամրագրել Ձեր երազանքի տունն աննախադեպ պայմաններով:

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
19:43, շաբաթ, 19 մարտի, 2016 թ.
«Մալխասյանշին » .Շտապե՛ք ամրագրել Ձեր երազանքի տունն աննախադեպ պայմաններով:
     2016 թվականի մարտի 18-ին Երևան էքսպո կենտրոնում կայացավ Կովկաս շինարարություն և վերանորոգում ցուցահանդեսը, որտեղ իր գեղեցիկ ու յուրօրինակ տաղավարով ներկայացել էր շինարարական ոլորտի առաջատար «Մալխասյանշին» ընկերությունը: Հազարավոր այցելուներին ընկերությունը ներկայացրեց իր կողմից արդեն իսկ ավարտված մասշտաբային «CASA BLANCA» բնակելի թաղամասի մակետը: Այս կոնցեպտուալ նոր լուծումներով թաղամասում մոդեռնը ու մինիմալիզմը համատեղված են ապահովության և հուսալիության հետ, այստեղ թե ինտերիերը՝ շնորհիվ օպտիմալ լուծումների, թե էքստերիերը, ներդաշնակ են շրջակա միջավայրին և առանձնատները դարձնում են վայր, որտեղ կարող եք վայելել ընտանեկան երեկոների անդորրը կամ կազմակերպել բազմամարդ հյուրերով միջոցառումներ: Ամեն մանրուք հաշվարկվել է «Մալխասյանշին» ընկերության պրոֆեսիոնալ աշխատակազմի կողմից: Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Միշտ առաջնորդվելով ճշտապահությամբ, տեխնոլոգիական ճկուն լուծումներով, բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները կարողանում են հմտորեն և կարճ ժամկետներում կառուցել սեյսմակայուն և յուրօրինակ շինություններ: «Մալխասյանշին» ընկերությունն իրականացնում է շինարարական համալիր ծառայություններ՝ բնակելի և հասարակական շենքերի, շինությունների կապիտալ շինարարություն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում, նախագծում, ինտերիեր, Էքստերիեր, լանդշաֆտային դիզայն, ներքին, արտաքին հարդարման աշխատանքներ, լողավազանների կառուցում, տարատեսակ շինմոնտաժային աշխատանքներ: «Մալխասյանշին» ընկերությունն իր ծավալած մեծամասշտաբ աշխատանքներում մշտապես աչքի է ընկել բարձրորակ և կազմակերպված աշխատանքով` իրականացնելով մի շարք բարդ նախագծերի ու կառույցների շինարարական աշխատանքներ: Կառուցե՛նք Ձեր երազանքը միասին. այս կարգախոսով է առաջնորդվում մեր հանրապետությունում շինարարական ոլորտում հայտնի, զարգացման լուրջ ուղի որդեգրած «Մալխասյանշին» ընկերությունը՝ Ձեր երազանքի տունը կառուցելով դարերի համար: Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 20-ը: Շտապե՛ք ամրագրել Ձեր երազանքի տունն աննախադեպ պայմաններով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5402 | 0 | 0
Facebook