Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոխանցեք ձեր կարդացած գրքերն ու տեսած ֆիլմերի DVD սկավառակները, հայ զինվորներին

16:13, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
Փոխանցեք ձեր կարդացած գրքերն ու տեսած ֆիլմերի DVD սկավառակները, հայ զինվորներին
    
Ընդառաջելով բազմաթիվ զինծառայողների ցանկությանը` «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը մեկնարկում է, գրքերի և տեսաֆիլմերի, DVD սկավառակների հավաք, որոնք կտեսակավորվեն և կուղևարկվեն զորամասեր:

    
Միաժամանակ կառանձնացվեն նաև դպրոցական գրականությանն առանձնահատուկ գրքերն ու կփոխանցվեն Հայաստանի, կամ Արցախի կրթօջախներից որևիցէ մեկին:

    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը պարտավորվում է ակցիայի մասնակիցներին և աջակիցներին, իրազեկել հավաքված գրքերի, սկավառակների և դրանց փոխանցման մասին` իր tigranmets.org պաշտոնական կայքում տեղադրված ֆոտոշարքերի միջոցով:
Հարցերի և առաջարկությունների համար` կարող եք դիմել «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի կամավոր, լրատվական և կազմակերպչական աշխատանքների պատասխանատու Հայկ Կիսեբլյանին` զանգահարելով
055-26-06-66, կամ 098-26-06-69 հեռախոսահամարով:

    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1873 | 0 | 0
Facebook