Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Pharmacare Armenia-ի կոնֆերանսը «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում»

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
22:34, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
Pharmacare Armenia-ի կոնֆերանսը «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում»

2016 թվականի հուվարի 22-ին ՀՀ ԱՆ Մաշկավեներաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում կայացավ հանդիպում- կոմֆերանս մաշկավեներաբան խնդիրների, զարգացմումների, հետազոտման և բուժման ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Ներկա էին մաշկաբաններ, սեռավարակաբաններ առաջատար բժշկական կենտրոններից, հանրապետության տարբեր մարզերից և պոլիկլինիկաներից: Ելույթներով հանդես եկան Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ –ի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը, նույն ամբիոնի ասիստենտ Շուշանիկ Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին դերմատոսկոպիան որպես հստակեցման և բուժման արդյունավետության վերահսկման ժամանակակից մեթոդի վերաբերյալ զեկույցներ: Ելույթով հանդես եկավ նաև մաշկաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Գևորգյանը: Վերջինս ոլորտի առաջատար մասնագետներին ներկայացրեց Pharmacare Armenia դեղագործական ընկերության կողմից թողարկվող դեղամիջոցները: Pharmacare Armenia ընկերությունը չնայած նոր է շուկայում, բայց արդեն հասցրել է իր տարբեր դեղամիջոցներով շուկայում առաջատար դեր զբաղեցնել՝ առաջարկելով հակասնկային, հակաբորբոքային Իըլկ Ստեփ 1-ը, Լամիֆաստ, Նեոդերմ, Փսորիդերմ, Ֆունգազոլ և բազմաթիվ այլ դեղամիջոցները: Ելույթով հանդես եկավ նաև Pharmacare Armenia ընկերության վաճառքի ղեկավար Անահիտ Պետրոսյանը: Այս հանդիպումների վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ղեկավարը նաև ներկայացնելով բժկական կենտրոնի նոր, ախտորոշիչ սարքը: Ուրախալի է, որ նման հանդիպումների շնորհիվ ոլորտի առաջատար մասնագետներն իրազեկվում են մաշկավեներաբան խնդիրների, զարգացմումների, հետազոտման և բուժման ժամանակակից մեթոդների, ինչպես նաև Pharmacare Armenia դեղագործական ընկերության վերջին նվաճումներ վերաբերյալ և հեշտացնում են հիվանդների դեպի առողջություն տանող ճանապարհը:

Աղբյուրը` Pharmacare Armenia
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6562 | 0 | 0
Facebook