Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոնց որ դժոխքում լինենք. Կրասնոդարում վթարից տուժած ընտանիքին հարևաններն են ուտելիք տանում (ֆոտո)

01:18, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2015 թ.
Ոնց որ դժոխքում լինենք. Կրասնոդարում վթարից տուժած ընտանիքին հարևաններն են ուտելիք տանում (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում բնակվող Այվազյանները պնդում են, որ իրենց մեքենային հարվածած մեքենայի ռուս վարորդը եւ երկու ուղեւորները եղել են ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ:

NEWS.am-ի հետ զրույցում վթարից մեծապես տուժած ընտանիքի դուստրը` 25-ամյա Լաուրա Այվազյանը, պատմեց, որ դեպքի օրը ծնողները եւ եղբայրը եկել են իրեն աշխատանքից տուն տանելու, ինքը մեքենա նստելուց բացի այլեւս ոչինչ չի հիշում: Լաուրան համոզմունք հայտնեց, որ վթարի մեղավորը ռուս վարորդն է, քանի որ իր հայրը` 52-ամյա Արթուր Այվազյանը, սովորաբար զգույշ է մեքենա վարում, բացի դա էլ իրենց համագյուղեցիները պատմել են, որ դեպքի օրը վարորդը, նրա եղբայրը եւ ընկերը հարբել են եւ մեծ արագությամբ դուրս եկել գյուղից:

Մեզ հետ զրույցում Լաուրայի մայրը` 50-ամյա Արմենուհի Այվազյանը, որը պատահարից հետո դեռեւս քայլել չի կարողանում, պատմեց, որ իրենց գյուղից 8 կմ հեռավորության վրա պտույտ կատարելիս մեքենան եկել եւ բախվել է իրենց մեքենային:

«Մենք գնացել էինք մեր աղջկան բերելու, սովորաբար ամուսինս է գնում, այդ օրը որոշեցինք ընտանիքով գնալ: Աղջկաս վերցրինք, դեպի մեր գյուղ տանող ճանապարհին մի մեքենա 120-ի տակ եկավ ու մեր մեքենային հարվածեց, մենք արգելակեցինք, բայց արդեն ուշ էր: Վարորդը դաշտում չհայտնվելու համար ղեկը պտտել էր դեպի մեզ եւ աջ կողմից հարվածել: Անօգնական վիճակում թողեցին մեզ հերիք չի, մի հատ էլ ծիծաղում էին, ասում` չեք կարող ապացուցել, որ մենք ենք ձեզ խփել: Խմած էին, ու ոնց որ նարկոտիկ էլ էին ընդունել, աչքերը կարմիր էին: Ես գոռում էի` գլուխս, իրենք ծիծաղում էին», -ասաց Արմենուհի Այվազյանը:

Վթարից հետո Այվազյանները ծանր կացության մեջ են հայտնվել` զրկվելով ոչ միայն աշխատանքի համար խիստ անհրաժեշտ մեքենայից, այլեւ աշխատելու ունակությունից: Ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արթուր Այվազյանը, 50-ամյա Արմենուհի Այվազյանը, նրանց 28-ամյա որդին՝ Հմայակ Այվազյանը եւ դուստրը՝ 25-ամյա Լաուրա Այվազյանը, մարմնական ծանր վնասվածքներ են ստացել:

Բուժման ծախսերը հոգալու համար ընտանիքին գումար են ուղարկել Հայաստանում բնակվող հարազատները: Ընտանիքը որոշ ժամանակ ապրել եւ դեղեր է գնել պարտքով գումարներ վերցնելու միջոցով, սակայն նրանց արդեն ոչ ոք պարտքով գումար չի տալիս:

«Մայրս չի քայլում, ժամանակին պոմիդոր ու վարունգ էր աճեցնում մեր փոքրիկ հողամասում, պապայիս ձեռքը, ոտքը ջարդած է, եղբորս ձեռքը` ջարդած, մատների չի կարողանում շարժել, իրենք դարպասներ էին տեղադրում, ծանր գործ է, իսկ հիմա ծանրություն վերցնել չեն կարողանում: Իմ գլուխն ու ոտքն է վնասվել, երկար չեմ կարողանում կանգնել, գլխապտույտներ եմ ունենում: Ապրելու փող չունենք, անհարմար է, արդեն հարեւաններն են ուտելիք բերում, չեք պատկերացնի, ոնց որ դժոխքում լինենք, չգիտեմ` ինչ կարելի է անել: Մորս վիզը պետք է վիրահատեն, գումար չկա, դեղի համար էլ չկա, իսկ ինքը առանց ցավազրկողների չի կարողանում դիմանալ», - ասաց Լաուրա Այվազյանը:

Այվազյանները դիմել են Ռուսաստանի Դաշնությունում Հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանին, որից, սակայն, որեւէ արձագանք չեն ստացել:

Այվազյաններին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Այվազյաններին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել ստորեւ նշված հեռախոսահամարին, կամ գումարներ փոխանցել նշված հաշվեհամարին՝

Դրամապանակ QIWI: +79186265522

Խնայքարտ: 4276 8801 0099 1052

Ռուբլով փոխանցումների համար.

Ստացող՝ Լաուրա Արթուրի Այվազյան

Ստացողի հաշվեհամարը. 40817810130005062594

Ստացողի բանկը. Ռուսաստանի Խնայբանկ, քաղաք Կրանսոդար, № 8619 բաժանմունք

Հարկատուի նույնականացման համար. 7707083893

Բանկային նույնականացման կոդ. 040349602

Թղթակցային հաշիվ. 30101810100000000602

Բանկի ստորաբաժանման կոդ. 5286190776

Արտարժութային փոխանցումների համար

Ստացող՝ Aivazyan Laura Arturovna

Ստացողի հաշվեհամար. 40817810130005062594

Ստացողի բանկ. Sberbank (Yugo-Zapadny Head Office) Rostov-on-Don Russian Federation

SWIFT-код: SABRRUMMRA1

Բանկի ստորաբաժանման կոդ. 5286190776

Աղբյուրը` News.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6251 | 0 | 0
Facebook