Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևան « էքսպրես»

Mr. YAN
Հեղինակ`
Mr. YAN
14:44, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Երևան « էքսպրես»

Այս բաղադրատոմսով յուրաքանչյուր միս կարելի է պատրաստել ընդամենը հինգ րոպեից: Այն կստացվի համեղ և հյութեղ: Ողջ գաղտնիքը լցաշաղախի մեջ է:

Իբրև խավարտ՝ ես առաջարկում եմ չինական եղանակով տապակած բանջարեղեն: Անպատմելի համեղ է:
    
     Բաղադրիչներ՝


     միս՝ 500 գր.
     հավկիթ՝ 2 հատ
     մանանեխ՝ 1 ճ.գ.
     կարտոֆիլի օսլա՝ 0.5 ճ.գ.
     բուսական ձեթ՝ 1 ճ.գ.
     աղ՝ 1 թ.գ.
     պղպեղի խառնուրդ՝ 0.5 թ.գ.

քնջութ՝ 2 թ.գ.


    

Պատրաստման եղանակը՝

Պատրաստում ենք լցաշաղախը: Ավելացնում ենք ձու, օսլա, մանանեխ, աղ և պղպեղ: Ավելացրեք Ձեր սիրելի համեմունքները: Կարելի է ընտրել ցանկացած մանանեխ: Համը կարող է փոքր-ինչ փոփոխական լինել: Ահա լցաշաղախը պատրաստ է: Միսը կտրատում ենք հարմար կտորներներով և խառնում լցաշաղախի հետ: Զանգվածը դնում ենք սառնարանի մեջ, ցանկալի է մեկ գիշեր: Բայց ողջ գաղտնիքն այն է, որ միսը հնարավոր է պահել անգամ մի քանի օր: Ճաշը կամ ընթրիքը մատուցելիս՝ հարկավոր է այն միայն տապակել: Տաք թավայի մեջ ձեթով և քնջութով տապակում ենք միսը երկու կողմից: Միսը շատ արագ է եփվում: Հենց կարմրի, արդեն պատրաստ է:

Իբրև խավարտ՝ օգտագործում ենք բանջարեղեն: Իհարկե, ամեն անգամ կազմը փոխվում է: Այսօր դդմիկներն են, սմբուկը, քաղցր պղպեղը, գազարը և լոլիկը: Բացի լոլիկներից այդ ամենը կտրատում ենք քառակողիկներով, երկարությամբ:

Վերցնում ենք մեծ թավա: Ինչու՞ մեծ: Որովհետև բանջարեղենը պետք է ոչ թե եփվի, այլ շոգեխաշվի: Այնպես որ տաք թավայի մեջ բարձր կրակի վրա, հնարավորինս քիչ ձեթով տապակում են բանջարեղենը: Անընդհատ խառնելով՝ տապակում ենք մինչ կարմրելը, հետո ավելացնում ենք մոտ երեք ճ.գ. սոյայի սոուս: Շարունակում ենք տապակել:

Այժմ ավելացնում ենք լոլիկները և մի քիչ էլ տապակում: Բանջարեղենը պետք է քիչ տապակել, որպեսզի յուրաքանչյուրի համը զգալի լինի: Տեղադրում ենք ափսեի վրա միսը և ձևավորում բանջարեղենով:

Բարի ախորժակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5082 | 0 | 0
Facebook