Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի շարունակությունում

00:36, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2015 թ.
Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի շարունակությունում
     Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է իր նորամուտը նշել կինոյում՝ նկարահանվելով հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում՝ Կրիստիան Գրեյի կյանքի մասին, որը «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմի պերսոնաժն է:
     Ֆիլմը Գրեյին մարմնավորած մարդու՝ իտալացի մեծահարուստ Ալեսանդրո Պրոտոյի մասին է: Նախկինում հենց նա է եղել Նյու-Յորքի երկնաքերերից մեկի շքեղ բնակարանի տերը, որը օգոստոսի 18, 5 մլն դոլարով գնել էր Կրիշտիանու Ռոնալդուն:
     Սկորսեզեի մտահղացմամբ, ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենան հենց այդ տարածքում: Ռոնալդուն իր ընդարձակ ապարանքները համաձայնվել է տրամադրել ռեժիսորին, որի դիմաց նա ֆիլմի որոշ դրվագներում էպիզոդիկ մասնակցություն է ունենալու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3564 | 0 | 0
Facebook