Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու գործով նյութերն ուղարկվել են դատախազություն

16:27, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
Ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու գործով նյութերն ուղարկվել են դատախազություն

Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ այդ գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
     «Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները վարչական իրավախախտում կատարելու համար Կենտոնականի բաժին են բերել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից՝ 1948 թ. ծնված Հակոբ Նազարի-Դեխնավիին:

Նա ժամը 20-ին հաղորդում է տվել, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար» ։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2374 | 0 | 0
Facebook