Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Թումո»-ի այգում իրականացավ «Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության հերթական միջոցառումը

15:29, շաբաթ, 22 օգոստոսի, 2015 թ.
«Թումո»-ի այգում իրականացավ «Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության հերթական միջոցառումը

«Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության նպատակը հայ ավանդական արժեհամակարգի վեր հանումն ու տարածումն է, որի շրջանակներում «Շավիղ» -ի երիտասարները հանդես են գալիս բազմաբնույթ միջոցայումներով:

Օգոստոսի 21-ին «Շավիղ» նախաձեռնությունը իրականացրեց հայկական ավանդական մշակույթին նվիրված իր հերթական տոնախմբությունը:


     Ազգագրական պարերից, երգերից, ազգային խաղերից կազմված միջոցառումը մեկնարկեց օգոստոսի 21-ի երեկոյան, «Շավիղ» -ի մասնակիցների համար արդեն հարազատ դարձած վայրում` Հալաբյան փողոցի սզբնամասում, Կիևյան կամուրջի հարևանությամբ գտնվող Թումանյանի այգում, «ԹՈՒՄՈ» կենտրոնի շենքի ներքևում գտնվող խոտածածկ տարածքում:

Միջոցառման ընթացքում երիտասարդների նախաձեռնությամբ իրականացավ նաև գրենական պիտույքների հավաք, որոնք շուտով կփոխանցվեն Քաշաթաղի շրջանի դպրոցականներին:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5466 | 0 | 0
Facebook