Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ Եղեռնի խորհուրդը կրող` 100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Վանա ծովի Կտուց Կղզոմ

13:54, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2015 թ.
Մեծ Եղեռնի խորհուրդը կրող` 100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Վանա ծովի Կտուց Կղզոմ
    
    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը շարունակում է իր շրջայցը և Ֆլեշմոբ-ակցիաների շարքը Արևմտյան Հայստանում:
Օրերս 100 մետրանոց Եռագույնը ծածանվեց նաև Հայկական Կտուց կղզում:
Նախաձեռնութունն իրանանացներ հաջողվեց իրականացնել «Աղթամար տուր» ընկերության աջակցության շնորհիվ:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը իր շնորհակալությունն է հայտնում «Աղթամար տուր» ընկերությանը աջակցության ամար, որի շրջանակներում Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեղոց Հայոց Եռագույնը շուտով կշրջագայի նաև Կիլիկյան Հայստանում:
Կտուց կղզին գտնվում է Վանա լճի արևելքում, ափից 1 կմ հեռավորության վրա։ Կղզու անվանման պատճառը նրա յուրահատուկ տեղն ու դիրքն է և նրան բնորոծ բնական երևույթը, ինչի շնորհիվ տեղատվության ժամանակ Կտուցը դառնում է թերակղզի։
Կտուց կղզին ժամանակին Մտել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառի մեջ։ Ըստ ավանդության` Կտուց անապատի ընդհանուր տեսքը Կտուցի թեմը կազմում էին Մարմետ, Ամենաշատ, Խավենց, Անանավանք, Եկմալև Ճիրաշեն գյուղերը։ Նրան էին պատկանում մերձափնյա հացաբեր դաշտերը, որոնցում աշխատում էին միաբանության (100 անձ) մշակները։ Կտուցի անապատի հյուրանոցները կամ օթևանները, որոնք կոչվում էին «Դրսի տունք», կառուցված էին լճափին։ Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։

    
Կղզին ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ և մինչ այժմ էլ կղզին Վանա ծովի մյուս կղզիների պես` անմարդաբնակ է: Այն նույնպես երբեմն արժանանում է արկածախնդիր ավազակների ուշադրությանը, ովքեր փորձում են հայկական եկեղեցիների հիմքերը փորփրելով իբրև թե հայերի թաքցրած կճուճներով ոսկիները գտնել, մինչդեռ վանա ծովի շրջանում բնակվող սակավաթիվ քրդերը խուսափում են այդ տարածքներից, թաքուն պատճառաբանելով, որ հայկական կղզիների անդորրը չի կարելի խաթարել, որ այդ հողերն անիծված են` հայերն իրենց հողերը թողնելով և գնալով անիծել են, որպեսզի իրենց հողի վրա ոչ մեկ բախտավորության չարժանանա և որ հայերը հեռացել են, մի օր կրկին իրենց հողը
վերադառնալու ակնկալիքով:

    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2785 | 0 | 0
Facebook