Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրազդանը բնապահպանական լուրջ խնդիրների առջև

Ինգա Հայրիյան
00:14, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
Հրազդանը բնապահպանական լուրջ խնդիրների առջև

Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման ծրագիրը շարունակում է մնալ օրակարգի կարևորագույն խնդիր:Հիշեցնեմ, որ հանքի շահագործման պարագայում Հրազդան քաղաքը և շատ բնակավայրեր բնապահպանական լուրջ խնդիրների առջև կկանգնեն:Ինչպես Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շրջակա Միջավայրի Ակոպյան կենտրոնի`Հրազդանի հանքի ուսումնասիրության խմբի կատարած ուսումնասիրություններն են ցույց տվել, <Սուդադյան բլուր> կոչվող հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքից շուրջ 600 մետր հեռավորությսն վրա, այնինչ, ըստ հանքի նախագծի, այդ հեռավորությունը կազմում է 1500 մետր: Լեռան ստորոտում են գտնվում ջրի պոմպակայանները և հանքի շահագործման պարագայում վտանգվելու է նաև խմելու ջուրը:Հանքավայրին հարող տարածքով է անցնում նաև Հրազդան-Սևան ջրանցքը, որը միանում է Հրազդան գետին, իսկ Հրազդան գետը համարվում է Արարատյան դաշտավայրի և այլ բնակավայրերի սնուցման հիմնական համակարգը: Եվ, ի վերջո, հանքի շահագործման պարագայում լրջագույնս վտանգված է հրազդանցիների առողջությունը:Ինչպես Հրազդանի Օրհուս բնապահպանական կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանն է պատմում, հանքի շահագործումը դադարեցնելու նպատակով<Առողջ Հրազդան խումբ> քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել` բաղկացած տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և ակտիվ քաղաքացիներից, որոնք բազմաթիվ ակցիաներ, բողոքի ցույցեր, դեպի հանքավայր երթեր են կազմակերպել` հանդիպելով այնտեղ հորատման աշխատանքների: Աշխատանքային խմբի ձեռքբերումներից մեկն այն էր, որ ՀՀ Բնապահպանության նախարարի մոտ հանդիպում տեղի ունեցավ, որին ներկա էին նաև<Ֆորչըն Ռեզորսիս> ընկերության ներկայացուցիչները, որոնց էլ պատկանում է հանքավայրը:Վերջիններս էլ նշել էին, որ հանքի շահագործման պարագայում բոլոր նորմերը կդիտարկվեն:Սակայն վերջին երկու ամիսներին խումբը տեղեկացել է, , որ հանքի տարածքում կրկին հորատման աշխատանքներ են իրականացվում և ենթադրվում է, որ հանքը, այնուամենայնիվ, կշահագործվի:Չնայած դժվարություններին, Անահիտ Մնացականյանը, հավաստեց, որ նախաձեռնող խումբը չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4816 | 0 | 0
Facebook