Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին, համայնքն ու հոգևոր կյանքը

21:57, երեքշաբթի, 02 հունիսի, 2015 թ.
Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին, համայնքն ու հոգևոր կյանքը
    
Դեռևս հեռավոր 1928թ.-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած և իր ողջ կյանքը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ապրած, բարերար Ջոն Սթեֆենսը (Ստեփանյան) մի օր իրագործեց իր վաղեմի երազանքը` այցեց Հայաստան, ուր լինելով Հայրենի սրբավայրերում` հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և որոշեց մեծ դրամական աջակցություն մատուցել, Տավուշի Բերդ քաղաքում 1920-ական թվականներին Խորհրդային իշխանությունների կողմից ավիրված Սուրբ Գևորգ եկեղեցու փոխարեն, նոր եկեղեցի կառուցելու համար: Ահա այսպես ծնունդ առավ և սկսեց կյանքի կոչվել Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցին ստեղծելու գաղափարը:
Ընտրություն կատարելիս, Ջոնի խորհրդատուն` Ֆրեզնոյի համայնքի նախկին հոգևոր հովիվն էր (1990-1999թթ.) և նրա վաղեմի բարեկամը` Հայր Սասուն Ծայրագույն Վարդապետ Զմրուխտյանը, ով պրն. Սթեֆենսի այցելության շրջանում, հենց Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդ էր:

    
Հայր Սասունի ազդեցությամբ պարոն Ջոնը կատարեց այդ քայլը, ընտրելով այնպիսի տեղ, ուր եկեղեցին կօգնի վերականգնել բնակիչների հավատքը, հույսն ու քրիստոնեական ոգին, բնակիչներ` որոնց սպառնում են ադրբեջանական ամենօրյա գնդակոծությունները և որոնց հույսը, աղոթքն ու հավատքն առ Աստված` պետք են առավել քան երբևէ: Այսպիսինն է եկեղեցու նախապատմությունը:

    
Եկեղեցու պատմությունը

    
Եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 2012թ. մայիսի 20-ին, իսկ օծումը` 2014-ի սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին: Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տպավորված երջանկահիշատակ բարերարի մեծահոգությամբ, ով մահացավ չտեսնելով իր կառուցած եկեղեցին` նոր եկեղեցին վերանվանեց բարերարի բարեխոս Սրբի` Սբ Հովհաննես առաքյալի անունով:
Եկեղեցում է պահվում Սբ Հովհաննես եկեղեցու օծման հիշարժան օրվա և Խաչվերացի տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նորակառույց եկեղեցուն նվիրած Տիրոջ խաչելության սրբապատկերը:

    
    
Բերդի հոգևոր համայնքն ու եկեղեցու հոգևոր հովիվը

    
Բերդ քաղաքը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի նախկին Շամշադին շրջանի տասնվեց գյուղերի կենտրոնն է, որն իր սահմանապահ գյուղերով կենդանի վահանն է Հանրապետության Հյուսիս-արևելյան սահմանների։ Եկեղեցին իսկապես հոգևոր վերածնունդ պարգևեց հյուսիս-արևելյան Հայաստանի այդ խոշոր կենտրոնին: Տարածաշրջանի բնակչության թիվը 31, 000 է:
Բերդի Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը, եկեղեցու օծումից մինչ օրս` Տեր Արամ Քահանա Միրզոյանն է, ով նաև ողջ Բերդի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդն է:

    
Տեր Արամը ծնունդով հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Չինարի գյուղից է: Առաջադիմությամբ ավարտելով տեղի դպրոցը, կրթություն է ստացել Հոգևոր ճեմարանում, որից հետո սիրահոժար կամքով կանչվելով քահանայագործության` լծվել է տարածաշրջանի սահմանամերձ ռազմավարական նշանակություն ունեցող համայնքների հոգևոր վերածննդին նոր շունչ հաղորդելու աշխատանքներին:

    
Նա ոչմիայն մտահոգված է հավատքի վերականգնմամբ, այլ նաև փորձում է լուծել սահմանամերձ ադրբեջանի դիպուկահարների շարունակական կրակոցներից տուժող բնակիչների սոցիալական և անվտանգության խնդիրները:

    
31, 000-ից ավելի բնակչով հոգևոր համայնք ունեցող քահանան, հաճախ է այցելում նաև առաջնագծի զինվորներին: «Ես ինքս այցելում եմ, և նաև, երբ ուրիշներն են այցելում և առաջարկում միանալ իրենց` անպայման միանում եմ, սակայն ես ինքս` երբեք ուրիշ մեկին չեմ առաջարկում, և չեմ ասում, որ ես գնում եմ առաջնագիծ և դուք էլ պիտի միանաք ինձ և գաք ինձ հետ», - ընդգծում է քահանան` առաջնագծի մասին զրուցելիս, մանրամասնելով` որ ինքն անձամբ քահանայության կանչվելով` արդենիսկ սիրով վերցրել է այդ պարտավորությունն իր ուսերին, սակայն նույնը չի կարելի ասել մյուս բոլոր մարդկանց մասին, ովքեր շատ հաճախ չունեն այդ պատրաստակամությունը և կամքը և չեն արժևորում սեփական նախաձեռնություններով առաջնագծին օժանդակելու կարևորությունը, և եթե դիմացինը չի տեսնում այդ կարևորությունը և չի եկել այդ համոզմանը` չի կարելի նրան ստիպել, կամ այդ գիտակցությանը բերել համոզելով:

    
    
Տարածաշրջանի դպրոցահասակ պատանիների և երիտասարդների մեջ Հայրենիք սերմանելու քայլերից մեկն էլ, իհարկե` ռազմահայրենասիրական բնույթի միջացառուներն են, որոնցով Տեր Արամը նույնպես հաճախ է զբաղվում:
Մայիսյան Եռատոնի` Մեծ Հայրենականի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոների նախօրեին էլ Բերդում տեղի ունեցավ Տեր հոր նախաձեռնած հերթական բազմամարդ միջոցառումը: Քաղաքի գլխավոր փողոցում 500-ից ավելի դպրոնականների մասնակցությամբ բացվեց «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Մեծ եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեղոց Հայոց Եռագույնը: Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ` բռնելով 100 մետրանոց եռագույնը, մասնակցեցին երթի, որից հետո Սբ Հովհաննես եկեղեցու առաջ կանգնելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ ֆլեշմոբ-ակցիայից հետո` եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արատողություն:

    
Նույն օրը Բերդում մեկնարկած համերգային ծրագրի ընթացքում Տեր Արամ Քահանա Միրզոյանը «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրի Միքայելյանի և միության Տավուշի մարզային կառույցի պատասխանատու, Տավուշի արծիվ Սեյրան Չիլինգարյանի ձեռամբ, պարգևատրվեց պատվոգրով:
Աղբյուրը` www.tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10367 | 0 | 0
Facebook