Ապրիլի 17-ին Զոլաքարի №1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ՝ նվիրված Մեծ եղեռնի
100- ամյակին: Դասը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիտա
Խաչատրյանը: Սկզբում ուսուցչուհին համառոտ դասախոսությամբ խոսեց Կոմիտասի մասին, ով իր
կյանքը ձուլել էր հայ ժողովրդի պատմությանը, պեղելով այդ պատմության հոգևոր արժեքները,
տարրալուծել էր դրանց բաղադրությունը, զատել այն, իմչ իրենն էր, սեփականը, և բացահայտել, որ
հայկական մեղեդին սոսկ երաժշտական գյուտ չէր, այլ ժողովրդի ոգու թաքնված գանձերի հայտնություն,
որն իր թրթռումների, խոհերի, ապրումների հուզիչ աշխարհով ապշեցրեց Եվրոպան: Ինչպես ասել էին.
«Կոմիտասն իսկապես որ լեռներ քայլեցրեց, «քիչ մը Հայաստան» տարավ ամենուրեք, որտեղ Հայաստան
չկար, բայց հայ կար»:
Դասի ընթացքում աշակերտները տարբեր աղբյուրներից ծաղկաքաղ արված հատվածներով լուսաբանեցին
և արժևորեցին Կոմիտասի ստեղծագործական գործունեության տարբեր բնագավառները, որն ունեցավ
ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական արժեք: Օգտագործվեցի Կոմիտասի ձայնով
ձայնասկավառակներ, կատարվեցին կոմիտասյան երգեր, ինչպես աշակերտների, այնպես էլ նշանավոր
երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, Աննա Նշանյանի կատարմամբ:
Վերջում կատարվեց մոմավառություն Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար: