Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ անձնագրերը` զբաղեցնում են 62-րդ հորիզոնականը` քաղաքացիները կարող են Ազատ Վիզային ռեժիմով այցելել 55 երկիր

13:27, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
ՀՀ անձնագրերը` զբաղեցնում են 62-րդ հորիզոնականը` քաղաքացիները կարող են Ազատ Վիզային ռեժիմով այցելել 55 երկիր
    
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորությունների քաղաքացիների անձնագրերը շարունակում են պահպանել իրենց ուժի և հեղինակության տիտղոսը` զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Այս մասին հայտնում է passportindex.org կայքը:
Միացյալ Թագավորությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների անձնագրերը պահպանում են իրենց հեղինակավորության տիտղոսը: Այս երկրների քաղաքացիները Ազատ Վիզային ռեժիմով կարող են այցելել աշխարհի 147 երկրներ:
Հայաստանի Հանրապետության անձնագրերը` զբաղեցնում են 62-րդ հորիզոնականը (Passport Power Rank): ՀՀ քաղաքացիները կարող են ազատ վիզային ռեժիմով (Visa free countries) այցելել 55 երկիր:
Անձնագրի գործունեության ամենացածր` 80 գործակցով, աղյուսյակը եզրափակում են Սոլոմոնյան կղզիները, Բուրման, Հարավային Սուդանը, Սան Տոմե և Պրինսիպին ու Պաղեստինի տարածքների անձնագրերը, որտեղի քաղաքացիները ազատ Վիզային ռեժիմով կարող են այցելել ընդամենը 28 երկիր:

    
Հարևան Ադրբեջան պետության անձնագրերն իրենց հեղինակությամբ 57-րդ հորիզոնականում են, որտեղի քաղաքացիներ կարող են Ազատ Վիզային ռեժիմից օգտվելով, այցելել 61-երկիր:
Թուրքական անձնագրերը` 29-րդ հորիզոնականում են: Թուրքիայի քաղաքացիներ կարող են Ազատ Վիզային ռեժիմից օգտվել 108 երկրում:
Վրացական անզրագրերը 59-րդ հորիզոնականում են, որոնցով երկրի քաղաքացիները կարող են Ազատ Վիզային ռեժիմով այցելել 59-երկիր:
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3418 | 0 | 0
Facebook