Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական բանակ

18:46, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
Հայկական բանակ
     2015թվականի հունվարի քսանութին Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան 1հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի 23-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որն սկսվեց պատանի երկրապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության դրոշի ներս բերումով: Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Նրանց կատարումներում արտացոլվում էր հայ ժողովրդի հայրենասիրական ոգին, Հայաստանի, հայ քաջարի մարտիկի սերն ու անսահման նվիրումը սուրբ հայրենիքի նկատմամբ: Հայկական բանակը կազմավորվեց հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ անվախ ու անսասան հավատ ու սեր ցուցաբերած զավակների շնորհիվ: «5-րդ բրիգադի, հայրենի երկրի, հայ մարտիկի, հայոց բանակին նվիրվածերգերովշարունակվեց միջոցառումը: Հայաստանի հանրապետության հիմնի հնչյունների ներքո դուրս բերվեց դրոշը՝պատանի երկրապահների և նրանց փոխարինելու պատրաստ հաջորդ սերնդի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ներկաներին իր ջերմ խոսքով ողջունեց և շնորհավորեց դպրոցի տնօրեն Կ.Հովակիմյանը: Միջոցառմանը իր ներկայությունն ու շնորհավորանքն էր բերել 13516 զորամասի զինծառայող՝ավագ լեյտենանտ Խաչիկ Մանվելի Ղուկասյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7433 | 0 | 0
Facebook