Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապագա նախագահից առողջություն եմ ակնկալում

Ինգա Հայրիյան
15:41, չորեքշաբթի, 23 հունվարի, 2013 թ.
Ապագա նախագահից առողջություն եմ ակնկալում

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ գրեթե ամեն տեղ և ամենուրեք մարդկանց կողմից այս արտահայտությունն ենք լսում:Ինչու է այսպես պատահում, որ Հայաստանում վերջին տարիներին մարդիկ չկամությամբ ու ափսոսանքով են սպասում ընտրություններին: Ինչու այլ երկրների նման մեր հանրապետությունում էլ ընտրությունները տոնի չեն վերածվում: Շատերը կանխատեսում են ընտրությունների ընթացքը, ոմանք էլ նախօրոք վախենում ընտրության ավարտին հաջորդող օրերից: Ի վերջո, հաշված օրերից հետո երկրի նախագահ ենք ընտրելու… այնպիսի նախագահ, որից, որքան մտածեցի, պետք է թերևս, ակնկալենք, <առողջություն>:Ինչու առողջություն… քանզի…

1 Աշխատատաեղեր չեն ստեղծվում, ստեղծվելիս էլ աշխատողները հարևան-բարեկամ ու խնամի են:

2 Սփյուռքահայ մեր հայրենակիցների մեծ մասը երկիրս վերադառնալու ցանկություն անգամ չունեն…օտար երկրում օրենքը հավասար է և նրանց գնահատում են ըստ արժանիքի և ոչ կուսակցական կամ խնամիական պատկանելիության:

3 Խոսքի ազատությունը սահմանափակ է, աշխատանքից կամ աշխատանքային պայմաններից դժգոհ քաղաքացին եթե հանդգնի ու պահանջներ ներկայացնի, կզրկվի աշխատանքից, իսկ այդ աշխատանքը չի վերականգնվի, որովհետև վերևներում էլի խնամի ու բարեկամ են:

4 Երկրիս քաղաքացիները հավասար իրավունքներ չունեն:Պետության համար աշխատող քաղաքացին, ով ոչ մի սեփականություն չունի, պետության կողմից արտոնյալ պայմաններով ապահովված չի:Նա չի կարող օգտվել ոչ մի արտոնությունից, եթե վերջինիս անձնագրում հաշվառվածի փոխարեն գրված է փաստացի գրանցում:

5 Գյուղացին էլ դժգոհ է վարկային բարձր տոկոսադրույքներց/Ի դեպ, ոչ միայն գյուղացիները/:

Շատ են խնդիրները, ուստի հերթական ընտրության նախաշեմին ապագա նախագահիցեմ ակնկալում` այս և այլ խնդիրների պայմաններում չխելագարվելու և, երկրիցս չփախնելու համար:

Եվ վերջում, շատ եմ ուզում, որ Հայաստանում <Ֆայլա>բազարները վերանան:
    
     http://mynews.am/hy/story/2936

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4273 | 0 | 0
Facebook